Մանեկեն 3. Հատուցում

Մանեկեն 3. Հատուցում, ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի 14-րդ սերիան։ Նրա պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 18-ին։

Picto infobox cinema.png
Մանեկեն 3. Հատուցում
ՍերիալԳերբնականը
Լեզուանգլերեն
Չներվածը The French Mistake?

ՍյուժեԽմբագրել

Դինը փորձում է արթնացնել Սեմին, ով կորցրել է գիտակցությունը։ Երբ Սեմը աթնանում է, եղբայրները արագորեն հեռանում են քաղաքից, որտեղ հետախուզում են նախորդ գործը։ Այդ ժամանակ Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքում՝ տեղի դպրոցում մանեկենի ձեռքերով մահանում է հավաքարարը։ Դինը և Սեմը մտնելով նախաճաշելու խոսում են պատահածի մասին։ Նա հետաքրքրվում է Դինից, թե որքան ժամանակ է անգիտակից վիճակում եղել, ինչին Դինը պատասխանում է՝ «Մի քանի րոպե»։ Սակայն Սեմի թվում էր, թե նա մի ամբողջ շաբաթ անգիտակից է եղել։ Նա չի ցանկանում պատմել Դինին, թե ինչ է տեսել, սակայն Դինը հասկանում է, որ նա Դժոխքն է տեսել։

Վերջացնելով խոսակցությունը՝ եղբայրները գնում են քննելու սպանված հավաքարարի գործը։ Գալով դեպքի վայրը՝ Դինը ուսումնասիրում է անատոմիական մանեկենը, սակայն այդ պահին նրան է զանգում Լիզան։ Դինը չի պատասխանում նրա զանգին։ Օգտագործելով մագնիսական դաշտի հզորությունը որոշող սարքը, եղբայրները հասկանում են որ գործ ունեն հոգու հետ։ Վինչեստերները գնում են դիտելու անվտանգության տեսախցիկի նկարած պատկերնրը, սակայն սպանության պահը չէր երևում այդ ընթացքում խանգարումների պատճառով։ Դինը և Սեմը իրենց համար օգտակար ոչինչ չեն գտնում, իմանում են միայն, որ հավաքարաը հիանալի մարդ էր, և ըստ նրա՝ ընկերոհու խոսքերի դպրոցում ոչ մի պատահար չի եղել։ Այդ ընթացքում կտորի գործարանում նույնպես այդպիսի մի սպանություն է տեղի ունենում։ Գալով և ուսումնասիրելով սպանության վայրը, եղբայրները հասկանում են, որ սպանությունների դեպքերի վայրերում մանեկեններ կան։

Սեմը իմանում է, որ Ռոուզ Բռաունը՝ անհայտացած դերձակուհին, որին վերջին անգամ տեսել էին գործարանում, վրիժառու հոգի է։ Դինը և Սեմը պատրաստվում են գնալ Ռոուզի քրոջ՝ Իզաբելի մոտ, սակայն այդ պահին Դինին կրկին զանգում է Լիզան։ Սեմը խորհուրդ է տալիս եղբորը վերցնել հեռախոսը և նա համաձայնվում է։ Իրականում այս ամբողջ ժամանակ Դինին զանգահարում էր ոչ- թե Լիզան, այլ Բենը։ Տղան պատմում է Դինի, որ Լիզայի հետ ինչ-որ բան այն չէ. նա չի խոսում որդու հետ և փակվել է սենյակում։ Սեմը Դինին Լիզայի և Բենի մոտ է ուղարկում, սիկ ինքը մնում է, որպեսզի ավարտի գործը։ Սեմը գալիս է Իզաբելի մոտ և նա պատմում է Սեմին, որ Ռոուզը ամաչկոտ և անփույթ աղջիկ էր, և մարդիկ նրան չէին գթում։ Վինչեստեր կրտսերը նայում է Ռոուզի նկարները, և նրանցից մեկի մեջ տեսնում է երկու սպանվածներին։ Իրականում նրանք բոլորը աշխատում էին մի ընդհանուր գործարանում։ Սեմը գնում է գործարան և հարցնում է աշխատողներին Ռոուզի մասին։ Աշխատողներից մեկը՝ Ջոննին, ակնհայտորեն անհանգստանում է, և Սեմը նկատում է դա։ Դինը զանգում է դռան զանգը, և դուռը բացում է Լիզան, նա հիվանդ չէ, նա ուղակի ժամադրության է պատրաստվում գնալ։ Նրանք խոսակցություն են բացում իրենց դժվար հարաբերությունների մասին։ Ինչպես նաև նա ասում է, որ ցանկանում է մոռանալ Դինին։ Գիշերը Ջոննին մնում է գործարանում և հոգին հարձակվում է նրա վրա, սակայն Սեմը փրկում է նրան, և պահանջում է տղայից, որպեսզի նա պատմի, թե ինչ են իրենք ընկերներով արել Ռոուզի հետ։ Ջոննին պատմում է, որ իրենք նամակներն էին ուղարկում Ռոուզին իբրև թե գաղտնի երկրպագուից։ Նրանք ժամադրություն նշանակեցին, և Ռոուզը այդտեղ գալով տեսավ ոչ-թե իր գաղտնի երկրպագուին, այլ հագուստ հագած մանեկենի։ Ընկերները սկսեցին ծիծաղել նրա վրա, սակայն նա զայրացած էր, և պատրաստվում էր հեռանալ, սակայն տղաներից մեկը բռնեց նրա ձեռքը։ Ռոուզը սկսեց դուրս պրծնել, սակայն սայթաքեց, և ընկնելով գլուխը հարվածեց սեղանի ծայրին և մահացավ։ Տղաները չզանգեցի ոստիկանություն, այլ դիակը փոսի մեջ փորեցին։ Սեմը իմանում է թե որտեղ է գտնվում Ռոուզի դիակը և Ջոննիին մենակ է թողնում։

Դինը խոսում է Բենի հետ։ Տղան ասում է, որ սա Լիզայի երրորդ ժամադրությունն է, այդ պատճառով էլ արտակարգ դրություն է։ Սակայն Դինը բացատրում է նրան, որ նրա մայրը արդեն մեծ մարդ է և ինքն է որոշում, թե ինչ անի։ Բենը հարցնում է, թե ինչու նա այլևս չի վերադառնա, ինչին Դինը պատասխանում է. «Այն փաստը, որ դու սիրում ես ինչ-որ մեկին, դա քեզ թույլ չի տալիս փչացնել նրա կյանքը»։ Բենը զայրանում է, ասում է, որ նրանք սիրում են նրան, և արդյոք հասկանում է Դինը, որ հեռանում է իր ընտանիքից։ Սեմը այրում է Ռոուզի մնացորդները։ Դեպի Սեմը գնացող ճանապարհին Դինը հիշում էր, թե ինչպես էր գնում Լիզայի մոտ և ապրում նրա հետ։ Ջոննին գալիս է տուն, որտեղ խոսում է մանեկեն աղջկա հետ, ասում է, որ իրենք պետք է հեռանան, և որ ինքը սիրում է նրան, ինչից հետ մանեկենը սպանում է Ջոննիին։ Սեմը շարունակում է աշխատել գործի վրա, և իմանում է, որ Ռոուզի երիկամը փոխպատվաստել են Իզաբելլաին, այդ պատճառով էլ հոգին դեռ ողջ է։ Դինը գալիս է, և նրանք երեքով մտածում են՝ ինչ անել։ Այդ պահին հոգին մտնում է Դինի մեքենայի մեջ, Դինը իր վրա է շեղում մեքենան և կանգնեցնում է այն։ Սակայն Իզաբելլան վիրավոր է։ Հայտնվում է Ռոուզի հոգին և ներողություն է խնդրում եղածի համար։ Իզաբելլան մահանում է, Ռոուզի հոգին վերանում է։ Բոբբիի աղբանոցում Դինը ասում է Սեմին, որ հոգնել է իրենց կյանքի սև գծից, և որ իրենք միշտ ամեն ինչ փչացնում են։ Սակայն Սեմը ծանրակշիռ պաստարկներ է առաջ բերում, և շնորհակալություն է հայտնում իր հոգու փրկության համար։

ԴերերումԽմբագրել

ԱրձագանքներԽմբագրել

IGN սերիայի դրել է 10-ից 8 միավոր, հատկապես գովել է Սեմի և Դինի հարաբերությունները այս սերիայում։ Ինչպես նաև նշել է, որ «Դոկտոր Ով» սերիալի ժամանակներից ոչ ոք չէր անդրադարձել մանեկենների և արձանների վերակենդանացմանը[1]։ TV Fanatic-ը սերիան անվանել է լավագույններից մեկը, որտեղ եղբայրները հանդիպում են հոգիների հետ, և այն պատճառով, որ հեռուստադիտողներին հիշեցնում է առաջին եթերաշրջանի առաջին սերիան։ Ինչպես նաև այդ սերիայում կարելի նկատել, թե որքան կարևոր է Դինի և Սեմի աշխատանքը։ TV Fanatic-ի վերջնական գնահատականը 5-ից 4 բալ է[2]։ The A.V. Club նշել է, որ հոգու հետ սյուժեները շատ հաճախ են երևում, սակայն Գերբնականում այն շատ հաճախ են ցույց տալիս։ Ինչպես նաև նշվել են եղբայրների հարաբերությունները այն բանում, թե ինչի հետ են իրենք հանդիպում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diana Steenbergen (2011-02-19)։ «Supernatural: «Mannequin 3: The Reckoning» Review»։ IGN։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-07-25 
  2. Sean McKenna (2011-02-19)։ «Supernatural Review: «Mannequin 3: Reckoning»»։ TV Fanatic։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-07-25 
  3. Zack Handlen (2011-02-18)։ «Supernatural «Mannequin 3: The Reckoning»»։ The A.V. Club։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-07-25