Մանդու (կորեերեն՝ 만두; 饅頭) կորեական ուտեստ, որը նման է պելմենների։ Մանդուն ի սկզբանե չինական ուտեստ էր։ Այն հայտնվել է Չինաստանում Հան կայսերական դինաստիայի օրոք (իշխել է մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը)։ Մանդուն հայտնվել է Կորեայում Գորյոյի ժամանակաշրջանում։ «Գորյոյի պատմության» մեջ նշվում է, թե ինչպես 1343 թվականին Չունգե թագավորի օրոք հպատակներից մեկը սողոսկեց թագավորական խոհանոց, գողացավ մանդու և դրա համար պատժվեց։ Նաև «մանդու» տերմինը (կորեերեն՝ 만두) առկա է հին կորեական «Գերատեսչության էթիկետի ձևերը» (կորեերեն՝ 영접도감의궤) (1643) փաստաթղթում։ Այս փաստաթղթում ասվում է, որ մանդուն պատրաստվել են և ծառայել որպես հյուրասիրություն չինացի բանագնացներին[1]։

Մանդու
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ
Առաջացման երկիր Գորյո
 Mandu Վիքիպահեստում

Պատրաստում և տարատեսակներ խմբագրել

Մանդուի առանձնահատկությունն այն է, որ դրանք պատրաստվում են տարբեր միջուկներով, հաճախ համակցված։ Կարող է լինել միս (խոզի միս, թռչնամիս), ձուկ, ծովամթերք, ենթամթերք, տոֆու, սոյայի (կամ մունգ լոբի) ծիլեր, սոխ, կանաչ սոխ, սունկ (հիմնականում շիտակե), կաղամբ (սպիտակ, պեկինյան), ցուկկինի դդմիկ և այլն։ Պատրաստելիս և մատուցելիս օգտագործվում են ավանդական ասիական համեմունքներ՝ սոյայի սոուս, ոստրեի սոուս, քնջութի յուղ։

Մանդուն պատրաստում են նաև տարբեր ձևերով՝ եփած, շոգեխաշած, տապակած, շոգեխաշած[2]։ Թավայի կամ հալած ճարպի մեջ պատրաստած մանդուները կոչվում են Կունմանդու (կորեերեն՝ 군만두), շոգեխաշած՝ Չինմանդու ( կորեերեն՝ 찐만두), եփած արգանակի մեջ (կամ ջրի)՝ Մուլմանդու,(կորեերեն՝ 물만두)։ Կորեացիները մանդու պատրաստում են ձկան կամ տավարի արգանակի մեջ։ Հաջորդ տարբերությունը փաթաթված խմորի բաղադրությունն է (ցորենի ալյուր, հնդկաձավար, օսլա)։ Այնուամենայնիվ, Կորեայում խմորից ստացած պարուրակի փոխարեն հաճախ օգտագործվում են ձկան, մսից և բանջարեղենից պատրաստած պարուրակներ։ Այսպես, օրինակ, ձկան մանդուում ձուկն օգտագործվում է որպես պարուրակ։ փասիանից կամ ծովատառեխից պատրաստաված մանդուի մեջ պարուրակն ընդհանրապես բացակայում է (փասիան կամ ծովատառեխի միսը մանր կտրատում են, և ստացվում են գնդիկներ, որոնք այնուհետև գլորում են օսլայի մեջ և եփում)։

Տարբեր է նաև մանդուի ձևը։

Կորեացինները պատրաստում են քառակուսի մանդու՝ Փխյոնսու (կորեերեն՝ 편수), ձվաձև մանդու՝ Կյուասան, վերևում պտղունցով, նման է տրեպանգին (կորեերեն՝ 규아상

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել