Մանդելա և դը Կլերկ (անգլ.՝ Mandela and de Klerk), դրամատիկ հեռուստաֆիլմ՝ ստեղծված 1997 թվականին ռեժիսոր Ժոզեֆ Սարջենտի կողմից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիդնի Պուատյեն և Մայքլ Քեյնը[4]։ Ֆիլմը ցուցադրվել է փետրվարի 17-ին «Showtime» հեռուստաալիքով[5]։

Մանդելա և դը Կլերկ
անգլ.՝ Mandela and de Klerk
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
Թվական1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոզեֆ Սարջենտ[2][3]
ԴերակատարներՍիդնի Պուատյե[2][3]
Պատմվածքի վայրՀԱՀ
Տևողություն114 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում են երկու հակադիր կողմերի բանակցությունների դրամատիկ իրադարձությունները, որին մի կողմից մասնակցում էր՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը՝ ի դեմս Նելսոն Մանդելայի (Սիդնի Պուատյե), մյուս կողմից՝ աֆրիկաներյան Ազգային կուսակցությունը ՀԱՀ նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դը Կլերկի գլխավորությամբ։ Արդյունքում դը Կլերկն սկսում է բարեփոխումներ, որոնք չեղարկում են ապարտեիդը, 1990 թվականին Մանդելան ազատ է արձակվում 30 տարի բանտում գտնվելուց հետո, իսկ 1992 թվականին նրանք միասին արժանանում են Խաղաղության Նոբելյան մրցանակի Հարավային Աֆրիկայում բազմառասայական դեմոկրատիայի անցնելու հանրավորություն ստեղծելու համար[6][7][8]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սիդնի Պուատյե Նելսոն Մանդելա Նելսոն Մանդելա
Մայքլ Քեյն Ֆրեդերիկ Վիլհելմ դը Կլերկ Ֆրեդերիկ Վիլհելմ դը Կլերկ
Թինա Լիֆֆորդ Վիննի Մանդելա Վիննի Մանդելա
Ջերի Մարից Փիթեր Վիլհելմ Բոտա Փիթեր Վիլհելմ Բոտա
Իեն Ռոբերտս Քոբի Կուտզեե Քոբի Կուտզեե
Բեն Կրյուգեր Ջեյմս Գրեգորի Ջեյմս Գրեգորի
Ջերրի Մոֆոքենգ Ուոլթեր Սիսուլու Ուոլթեր Սիսուլու
Օվեն Սեջակե Էնդրյու Մլանգենի Էնդրյու Մլանգենի
Անդրե Յակոբս Նիլս Բեռնարդ Նիլս Բեռնարդ
Դևիդ Ֆորտուն Ռայմոնդ Մհլաբա Ռայմոնդ Մհլաբա
Ֆարուք Վալլի Օմար Ահմեդ Քաթրադա Ահմեդ Քաթրադա
Բանկոլե Օմոտոսո Տաբո Մբեկի Տաբո Մբեկի
[Սեբատա Սեսիու Էլիաս Մոտսոալեդի Էլիաս Մոտսոալեդի

Քննադատություն խմբագրել

«Los Angeles Times» պարբերականից Հովարդ Ռոզենբերգն ասել է, որ թեև ֆիլմը նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այն պաշտոնական հավանության չի արժանացել հավանաբար նրանում սևամորթների ու սպիտակամորթների բռնությունների ցուցադրման համար։ Նա նաև նշել է, որ «....Դը Կլերկը համեմատաբար բարենպաստ կողմից է պատկերված, թեև նախորդ տարի հրապարակավ մեղադրվել էր տխրահռչակ ապարտեիդային սպանությունների մեջ՝ իմանալով մահվան էսկադրոնների մասին, որոնք ահաբեկել են սևամորթներին այդ ժամանակաշրջանում։ Դը Կլերկը հերքել է մեղադրանքները, չնայած պնդել է Քեյփթաունի հանձնաժողովում, որ սևամորթների համար «հսկայական օգուտներ» են եղել սպիտակ վարչակարգի քաղաքականությունից»[9]։

Հայտնի ֆանտաստ գրող Ջեն Վառլին, խորհուրդ տալով դիտել ֆիլմը վարպետ դերսաններ Պուատյեի ու Քեյնի մասնակցությամբ, նշել է.

Ես սա գրում եմ Նելսոն Մադելայի մահվանից մեկ օր անց, և ամբողջ աշխարհն է սգում։ ԱՄՆ բոլոր կենդանի նախագահները (բացառությամբ Ջորջ Բուշ կրտսերի, որի առոջղությունն այնքան էլ լավ չէ) պատրաստվում են գնալ հուղարկավորության, և հավանաբար աշխարհի մյուս առոջնորդների մեծ մասը ևս։ Դրոշները խոնարհված են մինչև կեսը, և ես չեմ կարող հիշել նման բան որևէ ոչ ամերիկացու համար։ Սենատորներն ու կոնգրեսմենները որոնք դեմ էին քվերակել ապարտեիդի դեմ ուղղված օրինագծին 80-ականներին, երբ Ռոնալդ Ռեյգանը սատարում էր Հարավային Աֆրիկային, հիմա նրա համար ներբողներ են երգում, գրողի տարած երեսպաշտներ։ Ինչ վերաբերում է ինձ, ես նրան համարում եմ իմ ոչ շատ հերոսներից մեկը... և ես կարող եմ հաշվել իմ հերոսներին մի ձեռքիս մատների վրա, ու հավանաբար բութ մատս էլ պետք չի գա։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ցանկացած ոք կարող է այդ հետամնաց երկիրը՝ իր ամբողջ ատելությամբ, զանգվածային սպանություններով ու բանտերում կատարվող վայրագություններով, տանել փոքրամասնության իշխանության ավարտի և ազատ ընտրությունների սկզբնավորման։ Եվ նա դա արեց ոչ վրեժով, այլ հաշտությամբ։ Մարդկանց թույլ տրվեց խոստովանել իրենց հանցանքներն ու ներում ստանալ։ Ինչպիսի՜ հայեցակարգ։ Ես երբեք չէի մտածի, որ դա կաշխատի, բայց դա, թվում է, առաջ գնաց բավական հաջող։ Իհարկե, Հարավային Աֆրիկային սպասում է երկար, երկար ժանապարհ դեպի խաղաղություն, և շատ մարդիկ հեռու են բարգավաճումից, իսկ Մանդելայի ղեկավարությունը վատն էր... ԲԱյց ես իսկապես հավատում եմ, որ նա կանխեց ռասայական պատերազմը, որ կարող էր տեղի ունենալ։

Փիլիսոփայության դոկտոր Պատրիկ Լուի Կունին ասել է, թե ֆիլմում ցույց է տրվել իշխող սպիտակների կուսակցության հիմքում ճաքերի առաջացումը. «որոշ նախարարներ սկսում են մտածել, թե սևամորթներին պետք է ներառել հասարակության մեջ։ Դա բացարձակապես հակադրվում է համառ, կատաղի ռասիստին՝ նախագահ Բոտային, որը մխիթարվում է նախագահ Ռոնադ Ռեյգանի և վարչապետ Թետչերի աջակցությամբ»։ Ի վերջո, նշում է Կունին, խռովություն է բարձրացնում նոր նախագահ դը Կլերկը, որը բանակցություն է սկսում Մանդելայի հետ՝ հասկանալով իր կույր լինելը. «անհատական զարգացման թեման օգնում է այդ ֆիլմը դարձնել ավելի հետաքրքիր, որովհետև մենք հոգ ենք տանում երկու տղամարդկանց՝ և՛ Մանդելայի, և՛ դը Կլերկի մասին»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 2,2 http://www.adorocinema.com/filmes/filme-208968/
  3. 3,0 3,1 http://www.radiotimes.com/film/kmmhr/mandela-and-de-klerk
  4. «Nelson Mandela in the movies». The Guardian. 6 декабря 2013. Վերցված է 31 июля 2014-ին.
  5. «Sidney Poitier Brings Dignity To Mandela Film». The Hartford Courant. 7 февраля 1997. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 31 июля 2014-ին.
  6. «Mandela and de Klerk (1997)». The New York Times. Վերցված է 31 июля 2014-ին.
  7. «Nelson Mandela's influence in movies». USA Today. 6 декабря 2013. Վերցված է 31 июля 2014-ին.
  8. «Mandela and de Klerk». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 31 июля 2014-ին.
  9. ««Mandela and de Klerk» Embraces History». Los Angeles Times. 15 февраля 1997. Վերցված է 31 июля 2014-ին.
  10. «Mandela and de Klerk. Movie Review». Varley.net. Վերցված է 31 июля 2014-ին.
  11. «Mandela and De Klerk (1997) TV». The Vernon Johns Society. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 31 հուլիսի, 2014-ին.