Տաբո Մբեկի

հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ

Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942(1942-06-18)[1][2], Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։

Տաբո Մբեկի
SthAfrica.ThaboMbeki.01.jpg
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես
Կրթություն՝ Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն կոսա
Ծննդյան օր հունիսի 18, 1942(1942-06-18)[1][2] (79 տարեկան)
Ծննդավայր Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն Flag of South Africa.svg ՀԱՀ[3][4][5]
Հայր Գովան Մբեկի
Մայր Իպանետ Մբեկի
Ամուսին Զանելե Դլամինի Մբեկի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։

ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։

1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թթ. եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թթ.` ԱԱԿ նախագահ։

1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից[6]։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան[7][8][9]։

2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ[10], որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։

ՊարգևներԽմբագրել

  • Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի Պատվավոր ասպետ (Մեծ Բրիտանիա, 2001 թ.)
  • «Իտալիայի Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ Խաչի ասպետ (Իտալիա, 2002 թ.)
  • Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքանշանի ասպետ (Մեծ Բրիտանիա, 2007 թ.)
  • Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Մեծ Բրիտանիա)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. http://espn.go.com/blog/truehoop/post/_/id/1901/2006-draft-profile-thabo-sefolosha
  4. http://www.nytimes.com/2008/10/13/world/africa/13zimbabwe.html?n=Top/Reference/Times%20Topics/People/M/Mugabe,%20Robert&pagewanted=all
  5. http://www.transfermarkt.com/mamelodi-sundowns-fc/transfers/verein/6356/saison_id/2014
  6. «Harvard Study Finds Heavy Costs for South Africa’s Misguided AIDS Policies - NYTimes.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-16 
  7. Dugger, Celia W. (նոյեմբերի 25, 2008)։ «Study Cites Toll of AIDS Policy in South Africa»։ The New York Times։ Վերցված է մարտի 23, 2014 
  8. Nattrass N. (փետրվարի 16, 2008)։ «AIDS and the Scientific Governance of Medicine in Post-Apartheid South Africa»։ African Affairs 107 (427): 157–176։ doi:10.1093/afraf/adm087 
  9. «Estimating the Lost Benefits of Antiretroviral Drug Use in South Africa»։ Journal of acquired immune deficiency syndromes (1999) 49 (4): 410–415։ October 2008։ PMID 19186354։ doi:10.1097/QAI.0b013e31818a6cd5։ lay summary 
  10. BBC