Մանդամադոս
Մանդամադոս (հուն․՝ Μανταμάδος), գյուղ Հունաստանի Հանրապետության Հյուսիսային Եգեյան մարզում՝ Լեսբոս կղզում։
Մանդամադոս | |
---|---|
Տեսակ | բնակավայր |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածք | Լեսբոս, Դիտիկի Լեսվոս և Commune of Mantamados? |
ԲԾՄ | 129 մետր[2] |
Մակերես | 64,11 կմ²[2] |
Գտնվում է Լեսբոսի գլրավոր բնակավայրը համարվող Միտիլինի քաղաքից 35 կիլոմետր դեպի հյուսիս։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 1156, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 941 մարդ[3]:.
Մանդամադոսի մերձակայքում է գտնվում Միքայել հրեշտակապետի՝ հունական փառաբանված վանքը (Ο Ταξιάρχης του Μανταμάδου), որը համբավվել է հատկապես Միքայել հրեշտակապետի հրաշագործ սրբապատկերի շնորհիվ[4]։
Մանդամադոսի կենտրոնական հրապարակում է գտնվում Սուրբ Բասիլիոսի (Սուրբ Վասիլի) վանքը, որը կառուցվել է 1750 թվականին։
Նշանավոր մանդամադոսցիներ
խմբագրելՊորփյուրոս (Ֆոտիադիս) (1800—1852 թթ.) - Կրետեի մետրոպոլիտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hellenic Statistical Authority databases (հուն.)
- ↑ 2,0 2,1 http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00098%20.pdf
- ↑ «Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011. ΜΟΝΙΜΟΣ Πληθυσμός». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ο Ταξιάρχης του Μανταμάδου. Արխիվացված 2015-09-07 Wayback Machine (հուն.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Μανταμάδος — Στην αχλύ του θρύλου. Արխիվացված 2015-08-22 Wayback Machine (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդամադոս» հոդվածին։ |