Անտահկարանա
Անտահկարանա (Անտասկարանա, Antaxkarana; սանսկր.՝ անտար - ներքին, կարանա - զգացողության օրգան, «ներքին զգայական օրգան»), սանսկրիտերեն եզրույթ՝ կիրառված հնդկական փիլիսոփայության Սանքհյա և Վեդանտա (հատկապես Ադվաիտա Վեդանտա) համակարգերում, որը տարբեր իմաստ և նշանակություն ունի տարբեր դպրոցներում։ Շանկարան թարգմանում է իբրև «հասկացում», այլք՝ իբրև «ներքին գործիք, հոգի՝ կազմված մտածական սկզբունքից և էգոիզմից»։
Վեդանտայի մեջ անտահկարանա («ներքին գործիք») եզրով նշանակում են բանականությունն ամբողջությամբ, որն ընկած է «Ես»-ի (Աթմա) և նրա ներքին գործիքի՝ մարմնի միջև։ Անտահկարանան բաղկացած է չորս ստորաբաժանումներից[1]՝ Դպրոցներից մեծ մասի մոտ առկա են միայն երեք օրգանները՝ ահամկարա, մանաս, բուդդհի/մահաթ, իսկ չորրորդ՝ չիտտա օրգանն (antaḥkaraṇa catuṣṭaya) առաջադրում է Վեդանտան։ Ընդ որում՝ վերջինս որոշ տեքստերի համաձայն միմյանց է միավորում նախորդ երեք օրգանները)[2]։ Այսու՝ անտահկարանան բաղկացած է հետևյալ չորս ստորաբաժանումներից՝
- Ահամկարա (Ahaṃkāra, अहंकार, Էգո-ն) - «Ես-ի զգացողությունը», «կեղծ Էգո-ն»։ Այն, ինչը նույնականացնում է ինչպես անհատական և տվյալ անձնավորությանը պատկանող գաղափարները, այդպես և բանականության մեջ ծագող բոլոր մտքերն ու գաղափարները, այդ թվում և սեփական «անձնականությունը»։
- Բուդդհի կամ մահաթ (Բանականություն) – այն, ինչը գնահատում է գաղափարները, մտքերն ու այն փաստերի բովանդակությունը, որոնք դրանք բովանդակում են։
- Մանաս (Միտք) – այն, ինչը համեմատում/համադրում և դասակարգում է առարկաների գաղափարներն ու պատկերները բանականության մեջ. Այն, ինչը մտածում է նրանց մասին։
- Չիտտա (Հիշողություն) – բանականության այն մասը, որը ներսուզված է արտաքին աշխարհի մեջ, այն կուտակում և պահպանում է մտային պատկերներն ու փաստերը։ Կոչվում է նաև ստորակարգ բանականություն։
Թաքնագիտության մեջ անտահկարանան Ուղին է, կամ Կամուրջը՝ վերին և ներքին բանականությունների միջև, որն այդ երկուսի հաղորդակցության միջոցն է[3]։
Արևելյան փիլիսոփայության և Յոգայի մեջ դա բանականությունն է, որը կառավարում է ֆիզիկական մարմինը։
Օկկուլտիզմի մեջ անտահկարանան ստորին և վերին մանասների, ինչպես նաև՝ մարդու աստվածային Էգո-ի և անձնական հոգու միջև եղած կածանն է, կամ կամուրջը։
Անտահկարանան հաճախ հանդես է գալիս նաև իբրև անհատականության սկզբունք[4]։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ > (ռուսերեն) Грицанов А. А. «Эзотеризм. Энциклопедия»
- ↑ (Ֆրանսերեն) Lorsque que l'on ajoute citta, on parlera d'organe interne quadruple (antahkarana catustaya). Voir The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
- ↑ (ռուսերեն) А. А. Бейли «исьма об Оккультной Медитации»
- ↑ (Ֆրանսերեն) Indian Psychology Perception. Jadunath Sinha. Éd. READ BOOKS, 2007, page 373. ISBN 9781406712261
Գրականություն Խմբագրել
- Թորգոմ Սարայդարյան, Ինքնանալու գիտությունը, Ե., Մշակույթի հայկական ֆոնդ, 1991։