Մայք Սինգեր
Մայք Սինգեր (հունվարի 20, 2000[1], Քել, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի փոփ երգիչ և երգերի հեղինակ։
Մայք Սինգեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 20, 2000 Քել, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա |
Երկիր | Քել, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2012-առ այսօր |
Լեյբլ | Warner Music Group |
Կայք | mikesinger.de |
Mike Singer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍինգերը մեծացել է Օֆենբուրգ քաղաքում՝ ռուս ծնողների ընտանիքում։ 12 տարեկան հասակից սկսել է զբաղվել երաժշտական գործունեությամբ։ Ինքնուս է, տանը ինքնուրույն ստեղծագործել և գրել է հեղինակային երգեր, հայտնի հիթերի քավր տարբերակներ։ 2013 թվականին մասնակցել է «The Voice Kids» հեռուստամրցույթի գերմանական տարբերակի լսումների փուլին և միացել Լենա Մայերի թիմին, բայց «մարտական» փուլից հետո դուրս է մնացել հետագա պայքարից[2]։
2014 թվականին թողարկել է «Only You» ալբոմը, որը ներառում էր հիմնականում անգլերեն երգեր, մեկ գերմաներեն երգ և 2 ռեմիքս։ 2015 թվականին հետևելով օնլայն հարթակում ունեցած շարունակական հաջողություններին[3]՝ նա թողարկել է իր «EP Nur mit Dir» ալբոմը, որտեղ զետեղված էր գերմաներեն 6 երգ։ Սինգերն ունի շուրջ 1,4 միլիոն երկրպագու Ինստագրամում, 360 000 հերտևորդ Ֆեյսբուքում և 580 000-ից ավելի հետևորդ իր ՅուԹյուբյան ալիքում[3]։
2017 թվականի փետրվարին նա պայմանագիր է ստորագրել «Warner Music Group»-ի հետ[4]։ Նրա առաջին ալբոմը «Karma» լեյբլում և հաջորդ «Deja Vu» ալբոմը 2018 թվականի հունվարին զբաղեցրել են առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների շքերթում[3], ինչպես նաև Ավստրիայի և Շվեյցարիայի շքերթներում։ Գերմանական «Die Welt» ամսագիրը նրան անվանել է «գերմանական Ջասթին Բիբեր»[5]։ 2017 թվականին Մայքը նկարահանվել է «Spotlight» սերիալում՝ Լյուկի դերում։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՏարեթիվ | Վերնագիր | Գլխավոր դիրք շքերթներում | Նոթեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
GER [6] |
AUT [7] |
SWI [8] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2014 | Only You | – | – | – |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2017 | Karma | 1 | 5 | 12 |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2018 | Deja Vu | 1 | 2 | 2 |
|
EP-ներ
խմբագրելՏարեթիվ | Վերնագիր | Գլխավոր դիրք շքերթներում | Նոթեր | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
GER [6] | ||||||||||||||||||||||||||||||||||
2015 | Nur mit Dir | – |
|
Սինգլներ
խմբագրելՏարեթիվ | Վերնագիր | Գլխավոր դիրք շքերթներում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
GER [6] |
AUT [7] |
SWI [8] | |||
2016 | Karma | 73 | 64 | – | Karma |
2017 | Deja Vu | 65 | 56 | – | Deja Vu |
2018 | Բելա չաո | 44 | 59 | 80 |
Ցուցադրություն
Տարեթիվ | Վերնագիր | Գլխավոր դիրք շքերթներում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
GER [6] |
AUT [7] |
SWI [8] | |||
2018 | Netflix & Chill (Kay One feat. Mike Singer) |
11 | 15 | 54 | Makers Gonna Make |
Այլ երգեր
խմբագրել- 2015 - «Heal»
- 2016 - «Bring mich zum Singen»
- 2017 - «Egal»
- 2017 - «Nein»
- 2017 - «Galaxie» (Sierra Kidd-ի հետ)
- 2017 - «FlashBacks»
Ֆիլմագրություն
խմբագրել- 2017 - «Spotlight» (օնլայն սերիալ) - Լյուկի դերակատար
Մրցանակներ
խմբագրելՏարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք | Նոթեր |
---|---|---|---|---|---|
2018 | MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն գերմանացի երգիչ | Մայք Սինգեր |
Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Discogs — 2000.
- ↑ Sat1: The Voice Kids - Mike page Արխիվացված 2017-05-07 Wayback Machine (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 RP Online: Youtube-Star Mike Singer stürmt auf Platz 1 der Charts (գերմ.)
- ↑ «Warner Music: Mike Singer page». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Marcel Reich (2017 թ․ մարտի 6). «Ritzende Fans, eigener Bodyguard - wer ist Mike Singer?» (գերմաներեն). Die Welt. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին..
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Mike Singer discography». germancharts.com. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Mike Singer discography». austriancharts.at. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Mike Singer discography». hitparade.ch. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.