Մայքլ Ջեքսոնը ֆիլատելիայում

Մայքլ Ջեքսոնը ֆիլատելիայում - ամերիկացի հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնին (1958 - 2009) նվիրված փոստային նամականիշերի և այլ ֆիլատելիստական նյութերի ամբողջությունը։ Մայքլ Ջեքսոնին նվիրված նամականիշեր և այլ նյութեր են թողարկվել Սենտ Վինսենթում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Բուրկինա Ֆասոյում, Անգոլայում, Բուրունդիում, Գվինեայում և այլ երկրներում։ Նմանատիպ թողարկումները մեծ մասամբ շահադիտական նպատակ հետապնդող են[1], թողարկվում են մեծ քանակով և հեղեղում շուկան։ Կան նաև բազմաթիվ կեղծ նամականիշեր, որոնք շահարկել են Մայքլ Ջեքսոնի ժողովրդականության, իսկ այժմ էլ մահվան թեման։

Բրիտանական Վիրջինյան կղզիների Մայքլ Ջեքսոնին նվիրված անվավեր համարված նամականիշեր (1986)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://mirmarok.ru/prim/view_article/273/ Արխիվացված 2012-02-05 Wayback Machine Միջազգային ֆիլատելիստական կորպորացիա, Ֆիլատելիայի աշխարհում