Մայքլ Պատրիկ Մերֆի (մայիսի 7, 1976(1976-05-07)[1], Սմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 28, 2005(2005-06-28)[2], Կունար, Աֆղանստան), ամերիկացի զինծառայող, ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, ԱՄՆ հետմահու Պատվո շքանշանակիր։ ԱՄՆ Զինված ուժերի առաջին զինծառայողն էր, որ արժանացավ Պատվո շքանշանի Աֆղանստանում կատարած մարտական գործողությունների համար և առաջին շքանշանակիրը ռազմածովային ուժերում՝ Վիետնամի մարտական գործողություններին մասնակցելու համար։

Մայքլ Պատրիկ Մերֆի
մայիսի 7, 1976(1976-05-07)[1] - հունիսի 28, 2005(2005-06-28)[2] (29 տարեկան)
ԾննդավայրՍմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան վայրԿունար, Աֆղանստան
ԳերեզմանCalverton National Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ[3][4]
ԶորատեսակԱՄՆ ռազմածովային ուժեր
Կոչումlieutenant?
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ
ԿրթությունՓենսիլվանիա նահանգի համալսարան[2], Patchogue-Medford High School?[2], Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա, Officer Candidate School?, United States Navy SEAL selection and training? և United States Army Airborne School?
Պարգևներ
Պատվո մեդալ[2] Արծաթե աստղ Մանուշակագույն սիրտ Մարտական ժապավեն Ազգային անվտանգության ծառայության մեդալ Afghanistan Campaign Medal Global War on Terrorism Expeditionary Medal Global War on Terrorism Service Medal և Joint Service Commendation Medal

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Մերֆին ծնվել է 1976 թվականի մայիսի 7-ին Նյու Յորք նահանգի Սմիթաուն քաղաքում, իռլանդական ծագմամբ ամերիկացիների ընտանիքում։1994 թվականին ավարտել է Մեդֆորդի բարձրագույն դպրոցը, ընդունվել Փենսիլվանիայի համալսարանը և ավարտել 1998 թվականին՝ քաղաքագետի և հոգեբանի մասնագիտությամբ[5]։

Ծառայությունը Զինված ուժերում խմբագրել

Մայքլը շուտով որոշում է ընդունվել զինծառայության՝ «Ծովային կատուներ» բաժինը և անցնում է հատուկ ուսուցման նախապատրաստական կուրսեր ԱՄՆ-ի ծովայինների (United_States_Merchant_Marine_Academy) ակադեմիայում։ 2000 թվականի սեպտեմբերին ստանում է սպայի թեկնածուի կոչումը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլի Ռազմածովային ուժերում։ Նույն թվականի դեկտեմբերի 13-ին ավարտում է ուսումը և ստանում էնսինի կոչում և սկսում պարապմունքները Կալիֆորնիա նահանգի Կորոնադոյի ստորջրյա ապամոնտաժողների հատուկ բազային կուրսերում[5]։ Մի շարք կուրսեր ու թրեյնինգներ անցնելուց հետո, այդ թվում նաև ԱՄՆ զինված ուժերի օդային դեսանտների դպրոցում ուսուցումը, 2002 թվականի հոկտեմբերին հանձնարարություն է ստանում լինելու Հորդանանում՝ «Ծովային կատուներ» անվանումով բաժնում։ Դրանից հետո երիտասարդ սպան սկսում է կատարել հանձնարարություններ Ֆլորիդայում, Քաթարում, Ջիբութում[5]։ 2005 թվականի սկզբներին Մերֆին մտնում է «Ծովային կատուներ» անվամբ մարտական խումբ՝ մասնակցելու Աֆղանստանում «Չընդհատվող ազատություն» մարտական օպերացիային[5]։

Մահը խմբագրել

«Կարմիր թևեր» մարտական օպերացիան, որը Աֆղանստանի Կունար գավառում էր տեղի ունենում, ձախողվեց, և հատուկջոկատայինները խայտառակ պարտություն կրեցին։ Ռազմածովային ուժերի սպա Մայքլ Մերֆին զոհվեց ապստամբների հետ մարտի ընթացքում իր երկու սպա SEAL ընկերների հետ․ զոհվեցին նաև հետախույզ խմբին օգնության եկող ուղղաթիռում գտնվող 16 հատուկջոկատայինները։ Մարտի ընթացքում կենդանի մնաց միայն մեկը, ում փրկել էին տեղաբնիկները։ 2005 թվականի հունիսի 28-ին սպա Մայքլ Մերֆին ղեկավարում էր հետախույզների խումբը, որը առաջադրանք էր ստացել ոչնչացնելու Պակիստանին սահմանակից քաղաք Ասադաբադի մոտ գտնվող Թալիբների պարագլուխ Ահմադ Շահ, որը ղեկավարում էր «Լեռնային վագրեր» ապստամբների խումբը։ Խումբն ուղղաթիռով հասցվել էր հեռավոր արևելյան Ասադաբադի մոտակայք, և օպերացիայի սկզիբը, թվում էր, հաջող է, սակայն տեղի հովիվները, որոնց ամերիկացի հետախույզները կենդանի էին բաց թողել, ձախողեցին օպերացիան․ մեկ ժամվա ընթացքում մոջահեդները շրջապատեցին տարածքը և սկսեցին գրոհը[6]։ Սպա Մերֆին ռադիոկապի միջոցով ամրակայում պահանջեց, ինչի արդյունքում MH-47 Chinook ուղղաթիռը, որը եկել էր հետախույզներին օգնելու, և որի մեջ գտնվում էին 16 հատուկջոկատայիններ, խոցվեց հակատանկային նռնակաձիգից հենց մարտավայրից։ Մարտի ընթացքում, որը տևել է 2 ժամ, զոհվել են Մերֆին, նրա 2 սպա ընկերները, նաև թալիբականներ[7]։ Կենդանի մնացած զինվորին թաքցրել էին սերումով փշտունի ցեղից տեղաբնակ գյուղացիները։ Զինվորին մի քանի օրից գտել են փրկարար-որոնողները։

Մարտական ողջ անձնակազմը արժանացել է ԱՄն Ռազմածովային ուժերի բարձրագույն պարգևի՝ Ռազմածովային խաչի, իսկ Մերֆին, որպես խմբի հրամանատար, արժանացել է Պատվո շքանշանի[8]։

Օպերացիայի մոտիվներով նկարահանվել է ֆիլմ՝ «Վերապրածը» վերնագրով[9], որն առաջին անգամ կինովարձույթում է հայտնվել 2013 թվականին։

Պարգևատրման հանդիսավոր տեքստը խմբագրել

 
Մայքլ Պատրիկ Մերֆիի ծնողները Մայքլի մեդալը ստանում են Ջորջ Բուշից

Սպա Մայքլ Պ․Մերֆի, Ռազմածովային ուժեր, ԱՄՆ․ցուցաբերել է խիզախություն և անձնվիրություն՝մոռանալով սեփական անձը։ 2005 թունիսի հունիսի 27-ից 28-ը Աֆղանստանի Կունար գավառի Ասադաբադ քաղաքի մոտակայքում կատարելով ծառայողական պարտքը՝ հայտնաբերելու ապստամբների դաշտային հրամանատարին, սպա Մերֆին մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ հերոսականություն՝ գիտակցելով մահվան սպառնալիքը։ 2005 թվականի հունիսի 28-ին ջոկատը, որը պետք է իրականացներ հատուկ առաջադրանք, գտնվում էր բարդ իրավիճակում, որը կառավարվում էր հակառակորդի կողմից․ ջոկատը հանձնվում է տեղաբնակներին, որոնք թալիբականների կողմնակիցներն էին։ 30-40 զինվոր, շրջապատելով 4 հոգու, սկսում են կռվել նրանց դեմ։ Ցուցաբերելով աննախադեպ վճռականություն՝ որպես առաջնորդ, սպա Մերֆին ղեկավարում է մարտը թշնամու դեմ, որոնք զգալիորեն գերազանցում էին։ Կատաղի մարտում թշնամին զգալի կորուստներ է ունենում, իսկ մնացած բոլոր զինվորները վիրավորվում են։ Անտեսելով սեփական վերքերը և ցուցաբերելով էքստրեմալ սառնարյունություն՝ սպա Մերֆին շարունակում էր մարտը՝ խրախուսելով ընկերներին։ Երբ կապավորը ստանում է մահացու վիրավորում, Մերֆին ինքն է անձամբ փորձում օգնության կանչել։ Գիտակցելով լեռնային տեղանքի դժվարությունները՝ սպա Մերֆին դուրս է գալիս իր հրամանատարության ազդանշանները տալու բաց տարածությունում։ Գիտակցաբար ինքնազոհողության հերոսական այդ փաստը թշնամու գնդակի առաջ նրան անպաշտպան է դարձնում։ Սակայն նա շարունակում է համառորեն պահել կապը և կռվել մոջահեդների գերազանցող ուժերի դեմ այնքան, մինչև ստանում է մահացու վիրավորում՝ տալով իր կյանքը իր երկրին, իր արարքը՝ աշխարհին։ Իր անձնվիրաբար արարքով սպա Մերֆին անձնավորում է ԱՄՆ ռազմածովային ուժերում տիրող զինվորական ավանդույթների չափանիշները և ակնառու հարգանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://nyti.ms/1mqLJvn
  3. http://www.imdb.com/title/tt3458196/
  4. http://www.imdb.com/title/tt1790825/reviews
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Lieutenant Michael P. Murphy» (անգլերեն). Medal of Honor, USN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Mir Bahmanyar, Chris Osman Seals: The US Navy's Elite Fighting Force. — Osprey Publishing, 2008. — P. 145-146. — 256 p. — ISBN 978-1-84603-226-4
  7. Michael Winerip (2007 թ․ նոյեմբերի 11). «Recognizing the Honor of a Son» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  8. Sean D. Naylor (2007 թ․ հունիսի 18). «Surviving SEAL tells story of deadly mission» (անգլերեն). Gannett Government Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Վերապրածը»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Պատրիկ Մերֆի» հոդվածին։