Մայր Թերեզայի թանգարան
Մայր Թերեզայի թանգարան (մակեդոներեն՝ Спомен-куќа на Мајка Тереза), մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզային նվիրված թանգարան-հուշահամալիր Մակեդոնիայում՝ իր հայրենի Սկոպյե քաղաքում, որտեղ նա ապրել է 1910-1928 թվականներին[1]: Հուշահամալիրը կառուցվել է Մակեդոնիայի Սենտար շրջանի հայտնի փողոցում՝ նախկին հռոմեական կաթոլիկ եկեղեցու տեղում, որտեղ մկրտվել է Մայր Թերեզան[2]: Թանգարանը գտնվում է Ռիստիկ պալատից և Մակեդոնիայի հրապարակից արևելք: Գործունեության առաջին երեք շաբաթների ընթացքում թանգարանն ունեցել է 12000 այցելու[3]:
Մայր Թերեզայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Centar Municipality? |
Հասցե | Ул. „Македонија“ бр. 9 |
Հիմնադրված է | 2009 |
Այցելուներ | 100 000 մարդ |
Կայք | memorialhouseofmotherteresa.com/en/(մակեդ.)(ալբ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
ԲացումԽմբագրել
Երկու միլիոն եվրո արժողությամբ հուշատուն-թանգարանը բացվել է 2009 թվականի հունվարի 30-ին: Բացման արարողությունը կատարել է Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին: Բացմանը ներկա են գտնվել օտարերկրյա պատվիրակություններ, Մակեդոնիայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու անդամներ: Թանգարանի բացումից մեկ շաբաթ առաջ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Միլոշոսկին Մայր Թերեզայի՝ Կալկաթայում գտնվող գերեզմանի մոտ տեղադրել է հուշատախտակ, որտեղ գրված է.
Ի նշան երախտագիտության Մակեդոնիայի Հանրապետությունից և Սկոպյեի նրա համաքաղաքացիներից[4]: |
ՃարտարապետությունԽմբագրել
Թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թվականի մայիսին: Ծրագիրը ֆինանսավորել է Մակեդոնիայի կառավարությունը, իրականացրել է Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը: Այն Մայր Թերեզայի ծնված տան բազմաֆունկցիոնալ, ժամանակակից փոխակերպված, սակայն ծիսական բնույթի տարբերակն է: Տան ներսում պահպանվում են մասունքների մի մասը, որոնք Սկոպյե են փոխադրվել Սկոպյեի հռոմեական կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ, որի մասին Նիկոլա Գրուևսկին կանխավ պայմանավորվածություն էր ձեռք բերել[5]: Թանգարանային հատվածում կա սրահ, որտեղ ներկայացված են Մայր Թերեզայի և նրա ընտանիքի անդամների քանդակները: Քանդակներից մեկում Մայր Թերեզան տասը տարեկան է՝ աղավնին ձեռքերում նստած մի քարի վրա: Թանգարան-հուշահամալիրում կազմակերպվում են նաև մշակութային ցուցադրություններ: Շենքում գործում է պատկերասրահ: Շենքի ճարտարապետն է Վանգել Բոժինսովսկին:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Memorial House of Mother Teresa
- ↑ «Macedonian Information Agency»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-26-ին։ Վերցված է 2017-04-20
- ↑ Večer Online newspaper
- ↑ Macedonian Government Web Site
- ↑ Večer Online newspaper
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայր Թերեզայի թանգարան կատեգորիայում։ |