Մայոր Օաք

դարավոր ծառ Անգլիայում

Մայոր Օաք (անգլ.՝ Major Oak), բառացի Մեծ կաղնի, Նոթինգհեմի (Անգլիա) Շերվուդի անտառում Էդուինսթով գյուղի մոտ աճող անգլիական կաղնի է (լատին․՝ Quercus robur)։ Ըստ ավանդության այս ծառը ապաստանել է Ռոբին Հուդին և նրա «ուրախ մարդկանց»։ 10 մ գրկաչափ կաղնին մոտավորապես 23 տ է կշռում, տարիքը ըստ հաշվարկների 800-1000 տարի է, ճյուղերը տարածվում են ավելի քան 28 մ[1]։ 2002 թվականին համարվել է «Մեծ Բրիտանիայի սիրված ծառ»[2][3], իսկ 2014 թվականին «Անգլիայի տարվա ծառ»[4]։

Մայոր Օաքը 2006 թվականի դեկտեմբերին

Անուն խմբագրել

Մինչև 18-րդ դարը ծառը կոչվել է «Աքաղաղի բուն ծառ» (անգլ.՝ Cockpen Tree)։ Ըստ ավանդության ծառի մեծ փչակը ծառայել է որպես աքաղաղների բուն, որոնք պահվել են աքաղաղների մարտերի մասնակցելու համար։ Ծառը նաև կոչվել է «Թագուհի կաղնի» (անգլ.՝ Queen Oak)[1]։ Մայոր Օաքը իր ներկայիս անունը ստացել է 1798 թվականին մայոր Հեյման Ռուքի ծառի նկարագրության շնորհիվ[5]։ Հեյման Ռուքը ծառը նկարագրել էր իր գրքում, որտեղ ցուցակագրել և նկարագրել էր Շերվուդի անտառի հայտնի ծառերը։ Սկզբում այն կոչվել է Մայորի կաղնի (անգլ.՝ The Major‘s Oak), իսկ հետո՝ պարզապես Մայոր կաղնի (անգլ.՝ The Major Oak)[1]

Պատկերասրահ խմբագրել

Բազմացման փորձեր խմբագրել

1998 փետրվարին մի տեղական ընկերությունը վերցրել հատումներ Մայոր Օաքից և սկսեց է մշակել հայտնի ծառի կլոններ ստանալու մտադրությամբ։ Նույն թվականին Մանսֆիլդի մի բնակիչ հայտնել է, որ համացանցով առաջարկվում է Մայոր Օաքի տնկիներ գնել իսկության վկայականի հետ մեկտեղ։ 2002 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնվել է լուր Մայոր Օաքի տնկիների ապօրինի վաճառքի մասին[6]։

2003 թվականին Դորսեթ կոմսությունում սկսեցին 260 տնկի աճեցնել Մայոր Օաքի կաղիններից։ Կազմակերպիչները նպատակ ունեն ապահովել հրապարակայնությունը, որ ինտերնետ-հանրությունը կարողանա մատչելի հետևել ուսումնասիրությանը, հետազոտության պատմությանը, լուսանկարներին, տեսնել տնկիների աճի փոփոխությունը, համեմատել ԴՆԹ[7]։

Պահպանություն խմբագրել

 
Մայոր Օաքի Բրիտանական ամենահայտնի ծառերից մեկը լինելու հավաստագիր ցուցատախտակը

Շառի ազգային նշանակությունը հաշվի առնելով հետևողական պահպանական միջոցառումներ են սկսել իրականացնել 1908 թվականից սկսած։

18-րդ դարից սկսած Մայոր Օաքի ճյուղերը սկսեցին պաշտպանել կոտրվելուց տախտակամածի բարդ համակարգով։ Էդվարդյան շրջանում ճյուղերը սկսեցին ձգել հաստ մետաղական շղթաներով։ 1970-ական թվականներին սկսեցին օգտագործել փայտե հենասյուներ; իսկ ներկայումս դրանք փոխարինվել են մետաղյա ճոպաններով։

Ծառի ֆիզիկական վիճակը պարբերաբար ստուգվում է և իրականացվում են նախապահպանական միջոցառումներ[1]։

Ինչ-որ ժամանակ ծառի պաշտպանության համար ծառի փչակը լցրել էին բետոնով, իսկ ճյուղերը ջարդվելուց ապահովելու համար պատել էին կապարով, իսկ հետո օպտիկական ապակիով։

Մայոր Օաքը շրջապատված է ցանկապատով, որը ապահովում է ծառի շրջակայքը տրորվելուց։ Այժմ ծառի համակիրները միայն «Կաղին հավաքելու տոն»-ի օրը կարող են դիպչել իրենց սիրելի ծառին[2]։

Ռոբին Հուդի լեգենդը խմբագրել

Ըստ ավանդության ծառը կապվում է Ռոբին Հուդի անվան հետ։ Մայոր Օաքի փչակում են նա ու իր մարդիկ փրկվել Նոթինգհեմի շերիֆի հետապնդումներից[8][9]։ Ուսումնասիրությունները ապացուցել են, որ ծառը Ռոբին Հուդի ենթադրական գործունեության տարիներին երիտասարդ է եղել ու չէր կարող ապաստան ծառայել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Նոթինգհեմի կայքը Արխիվացված 2015-09-15 Wayback Machine (անգլ.)
  2. 2,0 2,1 Մայոր Օաքը տարվա ծառ
  3. Major Oak, Nottinghamshire County Council Արխիվացված 2015-09-15 Wayback Machine (անգլ.) (անգլ.)
  4. «'Robin Hood' Major Oak wins Tree of the Year competition». BBC. 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին. (անգլ.)
  5. «Major Oak». Nottinghamshire County Council. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին. (անգլ.)
  6. Illegal acorns for sale on net, BBC News, 2002-10-01 (անգլ.)
  7. Planting a new Oak Wood in Dorset (անգլ.)
  8. Надежда Алексеевна Ионин, Ноттингем (ռուս.)
  9. Робин Гуд: легенды и история Արխիվացված 2015-10-24 Wayback Machine (ռուս.)