Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մամեդ Աղաջանյան (հուլիսի 3, 1974, Խրամորթ, Ասկերանի շրջան - հոկտեմբերի 2, 1992, Խրամորթ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Մամեդ Աղաջանյան
հուլիսի 3, 1974(1974-07-03) - հոկտեմբերի 2, 1992(1992-10-02) (18 տարեկան)
ԾննդավայրԽրամորթ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԽրամորթ, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՆորագյուղ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մամեդ Աղաջանյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 3-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ֆիդայական ջոկատների կազմում մասնակցել է ազատագրական պայքարի սկզբնական փուլին։ 1992 թ. ծառայել է Արցախի Ինքնապաշտպանության ուժերում։ Զոհվել է 1992 թ-ից հոկտեմբերի 2-ին հայրենի գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Նորագյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մամեդ Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.