Մամեդսաբիր[1] (հայտնի է նաև Մահմադ Սաբուր, Մուհամմեդ Սաբիր անուններով, ադրբ.՝ Məmmədsabir), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Մամեդսաբիր
Məmmədsabir
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն955 մարդ (2008)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Մամեդսաբիր (Ադրբեջան)##
Մամեդսաբիր (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Մամեդսաբիր գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։

Բնակչություն

խմբագրել

1831 թվականին ուներ 40, 1906 թվականին՝ 55, իսկ 1974 թվականին՝ 514 թուրք բնակիչ[2]։

Կրթություն

խմբագրել

Ներկայումս գյուղում գործում է տարրական դպրոց[2]։

Առողջապահություն

խմբագրել

Գյուղում հիմնադրվել է բուժկայան[2]։

Հուշարձան

խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն

խմբագրել

Գյուղը միացվել է Գարխուն գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986 թվական, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 669