Մահվան բարակը
«Մահվան բարակը» (անգլ.՝ The Hound of Death), Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմությունների հավաքածուն, հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1933 թվականին Odhams Press-ի կողմից։ Այն նաև հրատարակվել է «Մահվան շունը» վերնագրով։ Հավաքածուի որոշ պատմություններ մեծ մասամբ միստիկ են, այլ ոչ թե դետեկտիվ։
Մահվան բարակը The Hound of Death | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | պատմվածքների ժողովածու և literary cycle? |
Ժանր | Սարսափ, դրամա, դետեկտիվ, հավաքածու |
Կազմված է | The Hound of Death?, The Red Signal? և The Fourth Man? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Լորդ Էջվերի մահը |
Հաջորդ | Սպանություն «Արևելյան ճեպընթացում» |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակված է | 1933 թ․ |
Հրատարակման տարեթիվ | 1933 |
Հավաքածուի մեջ տարբեր տարիների 12 պատմվածքներ են, որոնք հետագայում այլ հավաքածուների մեջ նույնպես ընդգրկվել են։ Հավաքածուի գլխավոր պատմվածքը «Մեղադրության վկան» է, որն ընկած է Ագաթա Քրիստիի հայտնի համանուն պիեսի հիմքում։
Հայտնի բրիտանացի գրող և գրաքննադատ Ռոբերտ Բերնարդը (en:Robert Barnard) իր «Դետեկտիվի տաղանդը. Ագաթա Քրիստիի ճանաչումը»[1] գրքում այսպես է բնութագրել հավաքածուն․
Մեծ մասամբ կիսամիստիկ պատմություններ են։ Այս հավաքածուում «Մեղադրության վկան» առանձնանում է ինչպես ադամանդ․ միանշանակ դա լավագույն պատմությունն է, որը նա գրել է։ Մնացածից որպես լավագույն կարելի է առանձնացնել «Թևերի կանչը», որը նրա առաջին պատմություններից էր՝ գրված մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[2]։
Պատմություններ
խմբագրելՄահվան բարակը
խմբագրելԵրիտասարդ մի մարդ հետաքննում է դև-շան հետքերը, որոնք վառված վանքի բեկորների մոտ էին։
Կարմիր տագնապ
խմբագրելՈգեհարցության արարողությունից հետո ընտանեկան երեկոյի ժամանակ մահանում է հեռավոր բարեկամը, իսկ դրանից առաջ գուշակը ասել էր, որ պետք չէ տուն գնալ․․․
Չորրորդ մարդը
խմբագրելԳնացքում նստած են չորս մարդ։ Նրանցից երեքը խոսում են, իսկ մյուսը կամ լռում է, կամ քնած է, կամ էլ ձևացնում է։ Պարզվում է, որ նա շատ ուշադիր լսում էր նրանց բոլոր խոսակցությունները․․․
Գնչուհին (Միստիկ պատմություն)
խմբագրելԵրիտասարդ նավաստուն խնդրում են օգնել գնչուհուն, իսկ նա գնչուներին տանել չի կարողանում․․․
Լուսամփոփը (Միստիկ պատմություն)
խմբագրելՆոր տուն տեղափոխվելով՝ այրին և իր ընտանիքը հայտնվում են ուրվական տղայի թակարդում, որը սոված էր մնացել և մահացել այդ տանը․․․
Ռադիո
խմբագրելԾեր կնոջը ռադիո են նվիրում։ Մի քանի օրից այն սկսում է խոսել ծեր կնոջ մահացած ամուսնու ձայնով․․․
Մեղադրանքի վկան
խմբագրելԵրիտասարդ տղային մեղադրում են սպանության, որը նա չի կատարել։
Երկնագույն սափորի գաղտնիքը
խմբագրելԳոլֆ խաղալով՝ երիտասարդ տղամարդը կնոջ ձայներ է լսում։ Նայում է ամեն տեղ, բայց ոչ մի կին այդտեղ չկա։ Հնարավոր է դա երկնագույն սափորով կնոջ հոգին էր։
Հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել սըր Արթուր Կարմայկլի հետ
խմբագրելՏարօրինակ մարդու տանը միստիկ դեպքեր են լինում․ սկզբից տիկին Կարմայկլին ինչ-որ մեկը ցանկանում էր կտրատել, հետո հյուրերը գրքի մեջ հետք են գտնում, որը հնարավոր է գիշատիչ կատվի հետք է...
Թևերի կանչը (Միստիկ պատմություն)
խմբագրելՀարուստ տղամարդը նրբանցքում հաշմանդամի է տեսնում, որը թռչում է, երբ նվագում է իր գործիքով․․․
Վերջին ոգեհարցության սեանսը (Միստիկ պատմություն)
խմբագրելԴժբախտ կինը խնդրում է սեանս կազմակերպել, որպեսզի կարողանա կապվել իր մահացած երեխայի հետ․․․
SOS (Միստիկ պատմություն)
խմբագրելՏանը, որտեղ կանգ են առել հայրը, երկու դուստրերը և մեկ ճանապարհակից, աղջիկներից մեկը սեղանի փոշու վրա գրում է SOS։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Barnard, Robert. A Talent to Deceive — an appreciation of Agatha Christie — Revised edition (Page 195). Fontana Books, 1990. ISBN 0006374743
- ↑ անգլ.՝ Mostly semi-supernatural stories. In this setting, «Witness for the Prosecution» stands out as the jewel it is: surely this is the cleverest short story she wrote. Of the others, the best is perhaps The Call of Wings, but that, depressingly, was one of the very first things she wrote (pre-First World War). In this mode she got no better.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան բարակը կատեգորիայում։ |