Մահացող Քրիստոսը (քանդակ)


Մահացող Քրիստոսը, Հակոբ Գյուրջյանի նկարներից, որտեղ Քրիստոսի կերպարը հեղինակի կողմից հորինված է, բայց շատ է տարբերվում համաշխարհային արվեստում ավանդական տիպարներից։

Մահացող Քրիստոսը
քանդակագործՀակոբ Գյուրջյան
տարի1914 թվական
նյութկրաքար
գտնվելու վայրՀայաստանի ազգային պատկերասրահ

Մտահղացում խմբագրել

Նկարը մտահղացված է ըստ Ավետարանի գաղափարի՝ Քրիստոսի անձը մարդկությանը նվիրաբերելու նշանաբանով, որին նա կոչված էր, և որի հետևանքը խաչելությունն էր։ Քրիստոսի կերպարում կարելի էր տեսնել նույնիսկ փոխաբերական իմաստ, այսինքն՝ որպես բարու հակադրություն չարին։ Գյուրջյանի ստեղծած կերպարը հեռու է ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցներից և ավելի մոտ է ուշ միջնադարյան արվեստի ոճին՝ իր մեջ ունենալով սրբապատկերին հատուկ գծեր։

Նկարագրություն խմբագրել

Քրիստոսն ունի ճգնավորական արտաքին, փխրուն, վտիտ, հղկված]]Գ կանացիորեն քնքուշ, գունատ ու անարյուն դիմագծեր։ Քրիստոսի կերպարը գոթականացված է՝ հավանաբար շեշտելու համար նրա արտահայտաչականությունը։ Այդ են հաստատում նրա գլխի խոնարհած դիրքը, սրածայր մորուքով երկարավուն դեմքը, փակ աչքերը, կիսաբաց բերանը, որով Աստծուն ուղղված վերջին բառերը կարծեք թե մնացել են անավարտ։ Այս բոլորը միասին վերցրած՝ նրա տիպարին հաղորդում են վերամբարձ արտահայտություն, բաժանում նրան երկրից՝ տալով նրա կերպարին խորհրդավորություն։ Նրա դեմքին դրոշմված է նրա ավետարանական նկարագիրը՝ հնազանդություն, ներողամտություն, անձնազոհություն, համբերատարություն։ Ստեղծագործությունը իր ինքնատիպության հետ մեկտեղ ունի մշակման առավելություններ։ Այս գործում գծեր կան նաև էլ Էլ Գրեկոյի արվեստից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987