Մակասարի ձեթ, մոխրագույն բուսական յուղ, որն օգտագործվում է մազերի աճեցման և հարդարման մեջ։ Տարածված է եղել 19-րդ դարի Անգլիայի տղամարդկանց շրջանում, իսկ 20-րդ դարի սկզբից՝ որպես մազերի կոնդիցիոներ[1]։

Տղամարդ, որի մազերը հարդարված են մակասարի ձեթով, 1903-1914 թվականներ:

Մակասարի ձեթը տարբեր տեսակի բուսական յուղերի խառնուրդ է։ Մակասարի ձեթի բաղադրության մեջ է մտնում կոկոսի և արմավենու յուղ (հիմնական բաղադրիչ), իլանգ-իլանգի եթերային յուղ, եգիպտացորենի ձեթ, երիժնակի յուղ և վիտամինային կոմպլեքս[2]։ Իր անունն ստացել է Ինդոնեզիայի Մակասար քաղաքի պատվին, որտեղից ստանում էին մակասարի յուղի բաղադրիչները (ի սկզբանե հիմնական բաղադրիչը ցեյլոնյան կաղնին էր կամ մակասարյան ծառը՝ Schleichera oleosa[3]): Յուղը արտահանվում էր Անգլիա, որտեղ այն բուրահաղորդում էին և վաճառում որպես մազերի օգտակար քսուք և գովազդում որպես ճաղատացման դեմ միջոց։

Բանաստեղծ Ջորջ Բայրոնը իր «Դոն Ժուան» պոեմում հիշատակում է մակասարի ձեթը. «Ես նրա բարձր պարգևը կարող եմ համեմատել միայն քո ձեթի հետ, դյութիչ Մակասար»։ «Ալիսը հայելու աշխարհում» աշխատության մեջ Լուիս Քերոլը պատմում է «Ռոլանդի մակասարի ձեթի» մասին։

Յուղը շատ ճարպոտ է և դժվար է չորանում։ Ձեթի տարածման հետ տնային տնտեսուհիները փափուկ կահույքի գլխակալները ստիպված էին պատել հատուկ անձեռոցիկներով, որ երեսքաշի վրա չմնային յուղային հետքեր[4]։ Ժամանակի ընթացքում այդ անձեռոցիկներն սկսեցին անվանել համակամասարներ։ Այժմ այսպիսի անձեռոցիկներ կամ կտորներ են օգտագործում ինքնաթիռների, գնացքների և ավտոբուսների նստատեղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Men's Hair Care Lesson: How Conditioner Works». Detailsformen.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Ylang-ylang essential oil information». Essentialoils.co.za. 2014 թ․ մայիսի 29.
  3. Ghosh, P; Chakraborty, P; Mandal, A; Rasul, M G; Chakraborty, Madhumita; Saha, A (март 2011). «Triterpenoids from Schleichera oleosa of Darjeeling Foothills and Their Antimicrobial Activity». Indian Journal of Pharmaceutical Sciences. 73 (2): 231–233. doi:10.4103/0250-474x.91568. PMC 3267311. PMID 22303070.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Charles Dickens, Sketches by Boz 1836: Tales: Ch 4, The Tuggses at Ramsgate

Արտաքին հղումներ խմբագրել