Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան

Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան (ռուս.՝ Памятник Мальчишу-Кибальчишу), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Արկադի Գայդարի հեքիաթի հերոս Մալչիշ-Կիբալչիշին։ Տեղադրվել է Վորոբյովի գորիում, Կոսիգինի փողոցի և Վերնադսկու պողոտայի խաչմերուկում, Մոսկվայի մանկական (պատանեկան) ստեղծագործության քաղաքային պալատի մոտ։

Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան
Մալչիշ-Կիբալչիշի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետVladimir Kubasov?
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրGagarinsky District?
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Malchish-Kibalchish in Moscow Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Արձանի բարձրությունը 5 մետր է։ Մալչիշը պատկերված է շարժման մեջ, նա ոտաբոբիկ է, հագին կարճ շալվար է, պարզ շապիկ, գլխին բուդյոնովկա է, աջ ձեռքին սուր է, ձախին` շեփոր, և նա, կարծես, պատրաստվում է քայլ անել և կանչում է իր հետևից։ Պատրաստված է կռած պղնձից[1]։

Հեղինակներն են քանդակագործ Վ. Կ. Ֆրոլովը և ճարտարապետ Վ. Ս. Կուբասովը[1]։

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականի մայիսի 19-ին` ի պատիվ Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության 50-ամյակի։

Մալչիշ-Կիբալչիշի հուշարձանը խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկն է։ Սակայն այն արտացոլում է ոչ միայն այդ ժամանակաշրջանի արվեստը. այստեղ էլ կարելի է տեսնել և՛ խորհրդային իդեալները, և՛ երիտասարդների պատրաստակամությունը սխրանքների, և՛ խորհրդային ժողովրդի միասնության ուժը։ Այսօր այս հուշարձանը հետաքրքիր է ոչ միայն տարեց մարդկանց, որոնց համար դա ամբողջ դարաշրջանի իսկական խորհրդանիշն է։ Ժամանակաից երիտասարդության համար այս քանդակը կարող է ծառայել որպես բարոյական իդեալ և ավելի լավ հասկանալ պատերազմի ամբողջ ողբերգությունը և գնահատել պատերազմում հաղթանակած ժողովրդի սխրանքը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Памятник Мальчишу-Кибальчишу».

Արտաքին հղումներ խմբագրել