Բացել գլխավոր ցանկը

«Մալուխագործը» (անգլ.՝ The Cable Guy), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորը Բեն Սթիլերն է։

Picto infobox cinema.png
Մալուխագործը
The Cable Guy
397px-TheCableGuy.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՍև կատակերգություն
դրամա
Թվական1996
Պրեմիերա1996 թվականի հունիսի 14
ԼեզուՖրանսերեն
անգլերեն
ՌեժիսորԲեն Սթիլեր
ՊրոդյուսերԷնդրյու Լիխտ
Ջեֆրի Մյուլեր
Ջադ Ապատոու
Սցենարի հեղինակՋադ Ապատոու
ԴերակատարներՋիմ Քերրի
Մեթյու Բրոդերիկ
Լեսլի Ման
Ջեք Բլեք
ՕպերատորՌոբերտ Բրինկմեն
ԵրաժշտությունՋոն Օթման
ՄոնտաժSteven Weisberg?
Նկարահանման վայրԼոնգ Բիչ և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն96 րոպե
Բյուջե$ 47 000 000
Շահույթ$ 102 825 796
IMDbID 0115798

ՍյուժեԽմբագրել

Սթիվեն Կովաչը (Մեթյու Բրոդերիկ) իր ընկերուհի Ռոբինի հետ խնդիրների պատճառով այլ բնակարան է տեղափոխվում։ Որպեսզի վերանորոգի հեռուստացույցը, նա վարպետ է կանչում իր տուն։ Այդ վարպետը Չիպ Դուգլասն էր (Ջիմ Քերրի)։ Նա վերացնում է բոլոր խնդիրները և ապօրինի միացնում է Սթիվենի հեռուստացույցը վճարովի ալիքներին։ Նրանց միջև առաջանում են ընկերական հարաբերություններ։ Այդ հարաբերությունների նախաձեռնողը Չիպն էր։ Որպես շնորհակալություն Սթիվենը համաձայնվում է դառնալ արտասովոր մալուխագործի ընկերը։ Բայց հետո նկատում է, որ նրա ընկերության դրսևորումները դառնում են շատ անսպասելի, տարօրինակ և նյարդայնացնող։ Այդ ժամանակ Սթիվենը փորձում է խզել բոլոր կապերը Չիպի հետ, բայց պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ չէ։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Ջիմ Քերրի մալուխագործ մալուխագործ
Մեթյու Բրոդերիկ Սթիվեն Կովաչ Սթիվեն Կովաչ
Բոբ Օդենքըրք Սթիվեն Կովաչի եղբայրը Սթիվեն Կովաչի եղբայրը
Բեն Սթիլեր Սեմ և Ստեն Սվիթ Սեմ և Ստեն Սվիթ
Լեսլի Ման Ռոբին Հարիս Ռոբին Հարիս
Ջորջ Սիգալ Սթիվենի հայրը Սթիվենի հայրը
Դայան Բեյկեր Սթիվենի մայրը Սթիվենի մայրը
Ջեք Բլեք Ռիկ Ռիկ
Էրիկ Ռոբերտս խաղում է ինքն իրեն
Օուեն Ուիլսոն Ռոբինի հետ հանդիպման տղան
Դևիդ Քրոս գնումների մենեջեր
Ջոել Մյուրեյ բասկետբոլիստ

Մշակութային կապերԽմբագրել

Ֆիլմում կան մի շարք կապեր[1] «Կեսգիշերային ճեպընթաց», «Ջրաշխարհ», «Գառնուկների լռությունը» և այլ ֆիմերի հետ։

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
1996 MTV Movie Awards[2] Լավագույն կատակերգական դեր Ջիմ Քերրի Հաղթանակ
Լավագույն չարագործ Ջիմ Քերրի Հաղթանակ
Լավագույն մենամարտ Ջիմ Քերրին ընդդեմ Մեթյու Բրոդերիկի Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել