Մալկոլմ Մաքկոլ
Մալկոլմ Մաքկոլ (անգլ.՝ Malcolm MacColl, մարտի 27, 1831 - ապրիլի 5, 1907)[1], անգլիացի հասարակական, կրոնական գործիչ, կանոնիկոս։ Անգլո-հայկական «Գրովենոր Հաուզ» միության ակտիվ անդամներից։
Մալկոլմ Մաքկոլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1831 |
Մահացել է | ապրիլի 5, 1907 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գլենալմոնդ քոլեջ |
Մասնագիտություն | աստվածաբան և գրող |
Ամուսին | Consuela Albinia Crompton-Stansfield? |
Կենսագրություն
խմբագրելԼոնդոնի Սենտ Տեյմս հոլլում 1895 թ. մայիսի 7-ի հանրահավաքի, որն ընթացել է «Ազգային բողոք ընդդեմ Հայաստանում քրիստոնյաների տառապանքների և կոտորածի» կարգախոսով, կազմակերպիչներից և մասնակիցներից էր։
«Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ» (1895), «Կոստանդնուպոլսի սպանդը և նրա դասը» (1895), «Սուլթանը և տերությունները» (1896), «Հայաստանը և Տրանսվաալը» (1896), «Հայաստանը Եվրոպայի առջև» (1897) աշխատություններում լուսաբանել է հայ բնակչության ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում, 1884-1886-ի հայերի ջարդերը, քննադատել Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում։ Կարծում էր, որ հայերի միակ փրկությունը կարող է լինել եվրոպական տերությունների աջակցությամբ Մեծ Բրիտանիայի ռազմական ինտերվենցիան, քանի որ բարենորոգումն առանց եվրոպական հսկողության, որպես կանոն, խաբեություն է, և ոչ մի սուլթան առանց հարկադրանքի չի ընդունել եվրոպական հսկողությունը։ Մաքկոլը կոչ է արել իր կառավարությանը՝ կտրուկ միջոցների դիմել սուլթանյան կառավարության նկատմամբ հայերի կոտորածների և ջարդերի կապակցությամբ։
Երկեր
խմբագրել- Ответственность Англии перед Арменией, в кн.։ Положение армян до вмешательства держав в 1895 году, Москва, 1896
- Султан и державы, Санкт-Петербург, 1897
- L'Amnénie devant l'Europe, Paris, 1897
- Memoirs and Correspondence, Լondon, 1914
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sidney Lee, ed. (1912). "MacColl, Malcolm". Dictionary of National Biography, 1912 supplement 2. London: Smith, Elder & Co. p. 508.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |