Քարե կամուրջ (Եկատերինբուրգ)

Քարե կամուրջ (ռուս.՝ Каменный мост), առաջին քարե կամուրջը Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում Իսետ գետի վրա։

Քարե կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքԵկատերինբուրգ
Տեսակկամուրջ
ՃարտարապետQ111974168?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվել է 1840-1844 թվականներին ճարտարապետ Է. Խ. Սարտորիուսի նախագծով։ Ունի դաշնային նշանակության պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ (գրանցման համար՝ 6610035000), գտնվում է Մալիշևի փողոցում[1]։

Նկարագրություն խմբագրել

Կամուրջը կառուցված է խամքարից և գրանիտե սալաքարից։ Ամրության համար բոլոր հենարանային մասերի շարվածքում ներառված են մետաղական ցցեր, իսկ գետի հունի մեջ երկու հզոր քարե հենապատերն օժանդակում են կիսաշրջանաձև կամարները։ Կամրջի ճարտարապետական ձևավորումն ավարտվել է 1841 թվականին. եզրերին տեղադրվել են քարե չորս սյուն-կոթողներ և ավելացրել է 17 քարե կարճասյուներով թուջե կոփածո վանդակաճաղերով ցանկապատ։ 1950-ական թվականներին Մալիշևի փողոցով տրոլեյբուսի գործարկման հետ մեկտեղ վերակառուցվել են և ծածկվել ասֆալտով կամրջի երթևեկելի մասն ու մայթը, փոխարինվել են վանդակաճաղերը։ Բայց կամրջի ընդհանուր նկարագիրը գրեթե չի փոխվել, և այն իր կառուցվածքով շատ լավ լրացնում է քաղաքի կենտրոնում գտնվող Պատմական պուրակի համակառույցը[2]։

Պատմություն խմբագրել

Կամրջի շինարարությունը սկսվել է XIX դարի 30-ական թվականներին։ Եկատերինբուրգի հիմնադրումից հետո մեկ դար բնակիչները Իսետի մեկ ափից մյուսն անցնում էին փայտյա կամուրջներով, որոնք XIX դարի սկզբին գտնվում էին ոչ բարվոք վիճակում։ Նրանք պահանջում էին մշտական վերանորոգում, չէին կարողանում դիմակայել աճող ծանրաբեռնվածությանը։ 1839 թվականին որոշվեց քաղաքում կառուցել 5 քարե կամուրջ[2]։

Այսօր այդ ժամանակների բոլոր շինություններից Եկատերինբուրգի կենտրոնում մնացել են միայն եզակի նմուշներ։ Մալիշևի փողոցում գտնվող քարե կամուրջը դրանցից մեկն է[2]։

Այս կամուրջը համարվում է Եկատերինբուրգի հիմնական ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Այնուամենայնիվ, նրա վիճակն այնքան էլ բարվոք չէ, այնպես որ քաղաքային իշխանությունները հաճախ մտածում են կամրջի վերակառուցման մասին, նույնիսկ առաջարկում են ստորգետնյա թունել անցկացնել հետիոտների համար։ Սակայն նրանց ծրագրերը դեռևս չեն իրագործվել[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень объектов культурного наследия МинКультуры Свердловской области
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Каменный мост».