Մալգաշներ (ֆր.՝ Malgache), խառը ցեղի էթնոս, Մադագասկարի հիմնական բնակչությունը։

Մադագասկարյան գյուղերից մեկում

Թիվը՝ մոտ 26,8 միլիոն։ Խոսում են մալգաշերեն։ Մալգաշների մի մասը բողոքականներ են, մյուս մասը՝ կաթոլիկներ։ Պահպանվել է նաև հին հավատալիքների (հատկապես՝ նախնիների) պաշտամունքը։

Ընդունված է մալգաշներին բաժանել մի քանի էթնիկական խմբերի, որոնցից առավել հայտնիներն են իմերինան, բեցիլեուն, բեցիմիսարական, սակալական, անտանդրուին, անտանուսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 153
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալգաշներ» հոդվածին։