Մաթիլդ Մենենդես

արգենտինացի հոգեբույժ և քաղաքական գործիչ

Մաթիլդ Սվատեց դե Մենենդես (իսպ.՝ Matilde Menéndez, 1944, Արգենտինա), արգենտինացի հոգեբույժ, որը 1991 թվականի հունվարի 17-ից մինչև 1992 թվականի հունվարի 10-ը հանդես է եկել որպես Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների միջնորդ, իսկ 1992 թվականի փետրվարի 3-ից մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը՝ Արգենտինայի առողջապահության նախարարության «Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր» նախագծի խորհրդի նախագահ։ Վերջին պաշտոնում նրա անձը կապվել է կոռուպցիայի դեպքերի հետ․ բոլոր մեղադրանքները դատարանում մերժվել են։

Մաթիլդ Մենենդես
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ հոգեբույժ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1944
Ծննդավայր Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Կայք՝ matildemenendez.com

Կենսագրություն խմբագրել

Բժշկի որակավորումն ստացել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։ Ուսանողական տարիներին պերոնիզմի ակտիվ ջատագով լինելուց հետո 1974 թվականին նշանակվել է Արգենտինայի ազգային կոնգրեսի սննդի քաղաքականության և մատակարարման ազգային հանձնաժողովի համակարգող, ինչպես նաև սննդառության հանձնաժողովի համակարգող։

Երկրում դեմոկրատիան հաստատվելուց հետո դարձել է առողջապահության դաշնային խորհրդի քարտուղար, Արգենտինայի պատգամավորների պալատի և սենատի սոցիալական աջակցության և հանրային առողջության հանձնաժողովի խորհրդական։ 1987 թվականին ստեղծել է թմրամոլության կանխարգելմանը նվիրված «Por Venir» հիմնադրամը։ 1988 թվականին նշանակվել է Բուենոս Այրես պրովինցիայի սոցիալական բժշկության քարտուղարի օգնական։ 1989 թվականին դարձել է հանրային առողջության առաջին կին քարտուղարը, իսկ 1991 թվականին՝ Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների առաջին կին միջնորդը։ 1992 թվականին նախագահ Կառլոս Մենեմի կողմից հրավիրվել է զբաղեցնելու «Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր» նախագծի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[1]։ Այս տնօրինությունը բաղկացած էր աշխատանքի գլխավոր դաշնակցության և կենսաթոշակառուների կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Իր պաշտոնավարման ընթացքում փոփոխություն է կատարել նպաստի վճարման համակարգում, որն այժմ հիմնվել է մատակարարներին մեկ շնչի հաշվով ամսական վճարների ֆիքսված քանակի վրա[1], նաև ընդհանրացրել է «PAMI Listens» համակարգը 24-ժամյա հեռախոսագծով օգտվողներից հարցումներ, բողոքներ և առաջարկներ ստանալու համար։

Ներկայումս, ըստ իր սեփական կայքի, Մենենդեսն զբաղվում է ուսուցչությամբ, նաև ազգային և միջազգային մասնավոր և պետական կազմակերպությունների խորհրդատու և խորհրդական է, ստեղծում է ծրագրեր ու հիմնում հանրային առողջությանը նվիրված ինստիտուտներ։

Հակասություններ խմբագրել

Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր խմբագրել

Այն դեպքից հետո, երբ մատակարարներին գտել ու նկարահանել են ծրարներով, որտեղ մեկ շնչի հաշվով վճարների արժեքի 25%-ի չափով գումարներ են եղել[2][3]՝ ենթադրաբար նախատեսված ծրագրի պաշտոնյաների համար որպես կաշառք[2][4], կատարվել են մի շարք դատապարտումներ, որոնք մեղադրանքների՝ լրատվամիջոցների լայնորեն լուսաբանման հետ[5] սկանդալի առիթ են հանդիսացել[6]։ Ծրագրի պաշտոնյաներն ու ղեկավարները մեղադրվել են մատակարարներից ամսական կաշառք գանձելու մեջ (որն ավելի հեշտ կոչվել է «վերադարձ»)․ վերջիններս այս կերպ շարունակել են լինել կազմակերպության հետվճարման համակարգի մի մասը[7]։

Նախագահը և նրա խորհուրդը մեղադրվել են 32 քրեական գործերով տարբեր հանցագործությունների համար, որոնք ներկայացվել են մայրաքաղաքի Դաշնային դատարաններ այնպիսի մեղադրանքներով, ինչպիսիք են՝ անձնական վարսավիրի ենթադրյալ վարձելն ու էլեկտրակարդիախթանիչների գնման նպատակով հավելավճարների վճարումը։ Մենենդեսն իր ամբողջ թիմով որոշել է հրաժարական տալ[7][8], իսկ նախագիծը հետագայում դարձել է կառավարության միջամտության առարկա[9]։

Հինգից ինը տարվա հետաքննությունից հետո, հարյուրավոր վկաների հայտարարությունների և վկայությունների առկայության պայմաններում այն 32 մեղադրանքները, որոնք վերաբերում էին նրա նախագահության ժամանակահատվածին, հանցագործության բացակայության պատճառով լուծարվել են։

Մեղադրանքի հետկանչ՝ կապված Արգենտինա-իսրայելական փոխադարձ ասոցիացիայի դեպքի հետ խմբագրել

Մենենդեսի հետ կապված մեկ այլ դատական գործ եղել է 2003 թվականի նրա հետապնդումը Արգենտինա-իսրայելական փոխադարձ ասոցիացիայի ռմբկոծման դեպքի կեղծ վկայության հետ կապված[10], որտեղ նրան մեղադրել են իր փաստաբան Կունեո Լիարոնայի հետ հեռախոսազրույցի մասին վկայությունը կեղծելու մեջ։ Դա վերաբերել է մի տեսանյութի, որը ենթադրաբար նպատակ է ունեցել դատավոր Խուան Խոսե Գալեանոյից ինչ-որ բան կորզելու։ Հետագայում նրա հետապնդումը հետ է կանչվել, քանի որ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել դատարան[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Un negocio de los grandes» [A Business of the Great]. La Nación (Spanish). 1998 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Viau, Susana (1998 թ․ նոյեմբերի 11). «Ahora sí que PAMI te escucha» [Now, PAMI Listens to You]. Página/12 (Spanish). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Hauser, Irina (2001 թ․ նոյեմբերի 29). «'Acá la nota de color soy yo'» ['Here the Note of Color is Me']. Página/12 (Spanish). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Un paso polémico por el Pami» [A Controversial Step for the PAMI]. La Voz del Interior (Spanish). Télam. 2003 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Procesan a ex directores del PAMI» [Former PAMI Directors Prosecuted]. La Nación (Spanish). 1998 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «El copyright de Matilde». Página/12 (Spanish). 2007 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Ventura, Adrián (1997 թ․ հունիսի 28). «Por la denuncia de coimas fue indagada Matilde Menéndez» [Matilde Menéndez Investigated for the Allegation of Bribes]. La Nación (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Citan a Matilde Menéndez por irregularidades en el PAMI» [Matilde Menéndez Cited for Irregularities at PAMI]. Clarín (Spanish). 1998 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «El PAMI fue intervenido por seis meses» [PAMI Intervened for Six Months]. La Nación (Spanish). 2003 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  10. «Matilde Menéndez declaró en la causa AMIA y quedó presa» [Matilde Menéndez Testifies in AMIA Case and is Held]. El Día (Spanish). 2003 թ․ մարտի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Anularon el proceso a Matilde Menéndez» [Prosecution of Matilde Menéndez Annulled]. La Nueva (Spanish). Buenos Aires. Télam. 2005 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «PAMI: Matilde Menéndez Dismissal». Diario Popular (Spanish). 2006 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • «El libro negro de la corrupción. Todos los nombres, todos los casos» [The Black Book of Corruption. All Names, All Cases]. Veintitrés (Spanish). Vol. XXI, no. 24. 1998 թ․ դեկտեմբերի 23. էջեր 8–58.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել