Մաթիաս Սվանբերգ (շվեդ.՝ Mattias Svanberg, հունվարի 5, 1999(1999-01-05)[1], Մալմյո) շվեդ ֆուտբոլիստ, Բոլոնիա ՖԱ-ի և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան։

Մաթիաս Սվանբերգ
շվեդ.՝ Mattias Svanberg
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1999(1999-01-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մալմյո
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերան խմբագրել

Մաթիասը հանդիսանում է «Բունքեֆլու» ակումբի սան։ 2013 թվականից հանդիսանում է «Մալմյո»-ի անդամ։ 2015 թվականին կայանալիք մրցաշրջանում մասնակցել է հիմնական թիմի հետ մարզումներին, չորս հանդիպումներին էլ եղել է հայտացուցակում, բայց խաղերին չի մասնակցել։ 2016 թվականի մարտի 4-ին կնքել է իր առաջին պայմանագիրը ակումբի հետ չորս տարի ժամկետով[2]։ 2016 թվականին մրցաշրջանում մարզումներ է անցկացրել հիմնական կազմում։ 2016 թվականի մայիսի 28-ին իր նորամուտը նշում է շվեդական առաջնությունում՝ Էստերսունդ ՖԱ-ի դեմ խաղում՝ 82-րդ րոպեին Մարկուս Ռուսենբերգ-ի փոխարեն դուրս գալով խաղադաշտ և դառնալով գոլային փոխանցման հեղինակ[3]։ 2018 թվականին Մաթիաս Սվանբերգը տեղափոխվում է «Բոլոնիա ՖԱ» իտալական ակումբ։ Պայմանագրի գումարը կազմում էր 5 մլն եվրո։ Սեպտեմբերին Ջենոայի դեմ խաղում Սվանբերգը նորամուտը նշեց Սերիա A-ում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Շվեդիայի միչև 17 տարեկանների հավաքականի հիմնական խաղացող է։ Մանակցել է միչև 17 տարեկանների 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը` խաղալով բոլոր չորս հանդիպումներում։ 2019 թվականից Մաթիասը մասնակցել է Շվեդիայի հավքականի խաղերին։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Սվանբերգը խփել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի խաղում՝ գրավելով Ֆարերյան կղզիների հավաքականի դարպասը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «MFF skriver A-kontrakt med Svanberg» (շվեդերեն) — Официальный сайт «Мальмё». Վերցված է 17 июля 2016-ին.
  3. «Ostersunds - Malmo» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 17 июля 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել