Մաթիաս Աբերո

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Մատիաս Նիկոլաս Աբերո Վիլլա (իսպ.՝ Mathías Nicolás Abero Villan, ապրիլի 9, 1990(1990-04-09)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Նասոնալ» ակումբի պաշտպան։

Մատիաս Աբերո
Mathías Nicolás Abero Villan
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մատիաս Նիկոլաս Աբերո Վիլլա
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1990(1990-04-09)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մոնտևիդեո, Ուրուգվայ
Հասակ 184 սմ
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուրուգվայ Նասոնալ
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Ուրուգվայ Նասոնալ 17 (3)
2009-2011 Ուրուգվայ Ռասինգ (Մոնտևիդեո) 31 (1)
2012-2014 Իտալիա Բոլոնիա 21 (1)
2013-2014 Իտալիա Ավելինո 1912 2 (0)
2015-մ.հ. Ուրուգվայ Նասոնալ 8 (1)
Ազգային հավաքական
2007 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 17) 3 (0)
2011-2012 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 23) 5 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Աբերոն «Նասիոնալ» ակումբի սան է։ 2009 թվականին փորձաշրջան է անցել «Ռասինգ» ակումբի կազմում[3]։ 2010 թվականի փետրվարի 20-ին «Սերրիտո» ակումբի դեմ խաղում Մատիասը նորամուտն է նշել Ուրուգվայի առաջնությունում[4]։ 2011 թվականի մայիսի 7-ին «Դանուբիոյի» դեմ խաղում Աբերոն «Ռասինգի» կազմում իր առաջին գոլն է խփել[5]։ 2011 թվականին Մատիասը վերադարձավ «Նասոնալ»։ Օգոստոսի 27-ին «Սերրո» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել հարազատ ակումբի կազմում[6]։ Հոկտեմբերի 9-ի «Ռենտիստասի» դեմ մրցավեճում Աբերոն «Նասիոնալի» կազմում իր առաջին գոլն է խփել[7]։ Այդ մրցաշրջանում նա ակումբին օգնեց հաղթել Ուրուգվայի առաջնությունը։

2012 թվականի ամռանը Աբերոն տեղափոխվեց իտալական «Բոլոնիա» ակումբ։ Տրանսֆերը արժեցավ 900 հազար եվրո։ Սեպտեմբերի 1-ին «Միլանի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Սերիա Ա-ում[8]։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար տեղափոխվեց «Ավելլինո 1912»։ Սեպտեմբերի 8-ին «Տերնանի» ակումբի դեմ խաղում նորամուտը նշեց Սերիա Բ-ում[9]։ Խաղալով ընդամենը երկու խաղ՝ Աբերոն վերադարձավ «Բոլոնյա», որը այդ ժամանակ դուրս էր մնացել էլիտայից։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին «Վարեզե» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում[10]։

2015 թվականի ամռանը Աբերոն վերադարձավ «Նասիոնալ»։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Մատիասը Գվալդախարեյում անցկացված Պանամերիկական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ։ Առաջնությունում նա խաղաց Տրինիդադ և Տոբագոյի[11], էկվադորի[12], Մեքսիկայի[13], Արգենտինայի[14] և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ[15]։ Մեքսիկացիների և տրինիդադցիների դեմ խաղերում Աբերոն գոլ է խփել։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային

  «Նասիոնալ»

  • Ուորգվայի չեմպիոն - 2011-12

Միջազգային

  Ուրուգվայ (մինչև 22)

  • Պանամերիկյան խաղեր - 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Fútbol : Mathías Abero» (Spanish). FootballDatabase. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Серрито VS. Расинг Монтевидео 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 20.
  5. «Расинг Монтевидео VS. Данубио 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 7.
  6. «Серро VS. Насьональ 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 27.
  7. «Насьональ VS. Рентистас 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 9.
  8. «Болонья VS. Милан 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
  9. «Авеллино 1912 VS. Тернана 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 8.
  10. «Болонья VS. Варезе 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 18.
  11. «Уругвай (до 22) VS. Тринидад и Тобаго (до 22) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 25.
  12. «Эквадор (до 22) VS. Уругвай (до 22) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21.
  13. «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 24.
  14. «Аргентина (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 27.
  15. «Коста-Рика (до 22) VS. Уругвай (до 22) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 29.

Արտաքին հղումներ խմբագրել