Մադրասի ռմբակոծումը գերմանական «Էմդեն» հածանավի կողմից տեղի է ունեցել 1914 թվականի սեպտեմբերի 22-ին։ Սա Առաջին համաշխարհային պատերազմի բախումներից մեկն էր։

Մադրասի ռմբակոծում
Թվական1914սեպտեմբերի 22
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՄադրաս
ԱրդյունքԳերմանիական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Գերմանիա ԳերմանիաՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրամանատարներ
Կարլ ֆոն Մյուլերանհայտ
Կողմերի ուժեր
1 թեթև հածանավ,
10 հատ 105մմ-ոց զենք
6 հատ 6,3" գաուբից
6 հատ 15-ֆունտանոց զենք,
2 հատ 120մմ-ոց արագաձիգ զենք
Ռազմական կորուստներ
չկաջրասուզվել է 1 առևտրական նավ, 5 զոհ, 26 վիրավոր

Նախապատմություն խմբագրել

1914 թվականի օգոստոսի 14-ին «Էմդեն» հածանավն առանձնանալով արևելաասիական հածանավային էսկադրայից ուղևորվեց դեպի Հնդկական օվկիանոս։ Սեպտեմբերի սկզբից նա Բենգալյան ծոցի առևտրական նավերի հաջող որս սկսեց։ Սեպտեմբերի 18-ին ափամերձ կայանների խոսակցությունների գաղտնալսումից հասկանալով, որ տարածքում տեղակայված են բրիտանական ռազմածովային ուժեր, կապիտան ֆոն Մյուլերը որոշում է այլ տեղ հարված հասցնել։

Ռմբակոծություն խմբագրել

Սեպտեմբերի 22-ի երեկոյան «Էմդենի» վրա տեղադրվեց կեղծ չորրորդ փողը և հածանավը ուղևորվեց Մադրասի նավահանգիստ։ Ժամը 2100-ին, 3 կմ հեռավորությունից, հածանավը սկսեց ռմբակոծել «Բիրմայան նավթային ընկերության» նավթի պահեստները։ Նավթաբազայի այրվելուց հետո միայն կրակն ուղղեց դեպի քաղաք և նավեր։ Ժամը 2200-ին կրակին պատասխանեցին ափամերձ մարտկոցները, գերմանացիներն անջատելով լուսարձակները կարողացան անվնաս հեռանալ նավահանգստից։ «Էմդեն»-ի ավագ սպա Հելմուտ ֆոն Մյուկեն իր հուշագրություններում գրել է.

  Մենք մոտեցանք Մադրասին ավելի քան 3000 մետր։ Փարոսները խաղաղ վառվում էին, ինչը մեծապես հեշտացնում էր մեր խնդիրը… Վառելով լուսարձակները, մենք անմիջապես նկատեցինք սպիտակ, բարձր, կարմիր տանիքներով ցիստեռներին։ Մի քանի հարվածից հետո դրանց վրա երևացին կրակի ահռելի դեղնակապտավուն բոցերը, բացված անցքերից հոսում էր կարմիր կրակով վառվող հեղուկը… Վառվող նավթի սև, ծանր ծխի ամպերը երևում էին նույնիսկ հաջորդ օրը, չնայած Մադրասից մենք արդեն 90 մղոն հեռավորության վրա էինք[1]։  

արդյունքներ խմբագրել

Չնայած այն հանգամանքի, որ հարձակումը չի հանգեցրել մեծ նյութական կորուստների, նա ունեցել է հսկայական բարոյահոգեբանական նշանակություն։ Տեղի բնակչության շրջանում Մեծ Բրիտանիայի հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել։

Աղբյուրներ խմբագրել

А.Больных «Морские битвы Первой мировой: На океанских просторах», — Москва: издательство «Аст», 2000. ISBN 5-17-004429-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Х.Мюккэ. Крейсер «Эмден». — Морской исторический сборник. — Санкт-Петербург, 1995. — С. 22. — 80 с. — (Корабли и сражения). — 5000 экз.