Մադոննա Պյետրա
«Մադոննա Պյետրա» (անգլ.՝ Madonna Pietra), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի պաստելային նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Կորիյամայի գեղարվեստի թանգարանի հավաքածուում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1874 |
բարձրություն | 90 սանտիմետր |
լայնություն | 56 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | Պաստել և թուղթ |
գտնվում է | Kōriyama City Museum of Art? |
հավաքածու | Kōriyama City Museum of Art? |
Ծանոթագրություններ | |
![]() |
Տեղեկություն նկարի մասինԽմբագրել
Ռոսսետտին «Մադոննա Պյետրա» նկարը մտածել է ստեղծել յուղաներկով 1874 թվականի սկզբին։ Դրա մասին նա գրել է եղբորը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիին ուղղված նամակում, երբ ավարտել է պաստելային էսքիզը[1]։ Նկարում պատկերված է մերկ Պյետրա Սկրովենյին (պադովացի վաշխառու Ռինալդո Սկրովենյիի դուստրը, որին Ռոսսետտին սխալմամբ համարել է Դանթե Ալիգիերիի Al poco giorno e al gran cerchio d’ombra բանաստեղծության հերոսուհին[2], որը նա թարգմանել է անգլերեն[3]):
Աղջիկը աջ ձեռքում պահում է հախճապակե գունդ, ձախ ձեռքը բարձրացրած է ուսին, շագանակագույն երկար մազերը թափվում են ձախ ուսի վրա։ Բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[4]։ Նկարչի խոսքերով՝ գնդի մակերևույթին պետք է արտացոլվեր ժայռային բնանկար, որը խորհրդանշում էր հերոսուհու քարե սիրտը[5]։ Այդ պաստելային աշխատանքին զուգահեռ պահպանվել են նաև հերոսուհու հագուստի և հասակի երեք քառորդի չափով էսքիզներ։ Ռոսսետտիի նոթատետրում առկա են եղել քարին նստած Պյետրայի մարմնի պատկերներ[1]։ Ռոսսետտին ենթադրել է, որ նկարի վերջնական տարբերակում Պյետրան հագնված պիտի լինի և գտնվի բնության՝ գետերի և ժայռերի ֆոնին[2]։ Երբ նկարիչն առաջարկել է նկարի առաջարկն իր բարերար և մշտական Ֆրեդերիկ Լեյլանդին, վերջինս նրան հիշեցրել է անկատար պատվերների մասին և նախընտրել է, որ աշխատի դրանց վրա[4]։ Հետագայում Ռոսսետտին երազել է վերադառնալ լիարժեք նկարի ստեղծմանը, սակայն այդ մտահղացումն իրականացնել հաջողվել է արդեն Մարիա Սպարտալի Սթիլմանի հետ 1884 թվականին[4]։
Պաստելային նկարն սկզբնապես պատկանել է Չառլզ Հաուելին՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի գործակալին։ Նա հետագայում (ենթադրաբար 1876 թվականին) վաճառել է այն Չառլզ Ֆրային[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Madonna Pietra»։ Rossetti Archive (անգլերեն)
- ↑ 2,0 2,1 «Dante Alighieri. “Sestina. Of the Lady Pietra degli Scrovigni”» (անգլերեն)։ Rossetti Archive
- ↑ «Sestina of the Lady Pietra degli Scrovigni by Dante Alighieri» (անգլերեն)։ Poetry Foundation։ 2018-04-16։ Վերցված է 2018-04-17
- ↑ 4,0 4,1 4,2 Dante Gabriel Rossetti, William Evan Fredeman The Correspondence of Dante Gabriel Rossetti. — Կաղապար:Нп3, 2002. — С. 426—427. — 645 с.
- ↑ H. C. Marillier Dante Gabriel Rossetti, An Illustrated Memorial of His Art and Life. — George Bell and Sons - Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 188.