Մագդալենա Կոժենա (չեխ․՝ Magdalena Kožená, մայիսի 26, 1973(1973-05-26)[1][2][3][…], Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6]), չեխ երգչուհի (մեցցո-սոպրանո

Մագդալենա Կոժենա
Բնօրինակ անունչեխ․՝ Magdalena Kožená
Ծնվել էմայիսի 26, 1973(1973-05-26)[1][2][3][…] (50 տարեկան)
Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6]
Երկիր Չեխիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և concert singer
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունԿատարողական արվեստի բարձրագույն դպրոց[6]
ԱմուսինSimon Rattle?[7]
Պարգևներ
Կայքkozena.cz
 Magdalena Kožená Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գիտնականների ընտանիքում (հայրը՝ մաթեմատիկոս, մայրը՝ կենսաբան)։ Երկու ծնողներն էլ ծնունդով Բոհեմիայից էին։ Նրա հայրը մահացել է, երբ աղջիկն ընդամենը տասնմեկ տարեկան է եղել։ Սկզբում նա զբաղվել է դաշնամուրով, սակայն վեց տարեկանում ձեռքի կոտրվածքի պատճառով սկսել է ուսանել երգեցողություն՝ ընդունվելով Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի մանկական երգչախումբ[12]։ Հետագայում Կոժենան սովորել է Բռնոյի կոնսերվատորիայում Նևա Մեգովայի և Յիրժա Պեշի մոտ, այնուհետև Բրատիսլավայի Երաժշտության բարձրագույն դպրոցում՝ Եվա Բլախովայի մոտ (ավարտել է 1995 թվականին)։ Այդ նույն թվականին նա դարձել է Զալցբուրգի փառատոնի դափնեկիր։ 1996-1997 թվականներին եղել է Վիեննայի ժողովրդական օպերայի մենակատարուհի։

Բացի «սովորական» դասական-ռոմանտիկ երգացանկի՝ Կոժենան աշխատել է նաև բարկայի («վավերական») ձևով։ Նա ակտիվորեն համագործակցել է Ջ. Է. Գարդիների հետ Բախի կանտատների նրա հոբելյանական շրջափուլում (2000)։ Մ. Մինկովսկու հետ ձայնագրել է (1996-2003) Հենդելի և Գլյուկի երաժշտությունը, Ռեյնհարդ Գյոբելի «Musica antiqua» (Քյոլն) բարկայի նվագախմբի հետ՝ Բախ ընտանիքի հազվագյուտ կանտատները (2000-2003)։

2003 թվականին Կոժենային շնորհվել է Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետի կոչում։ Նա ամուսնացած է դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ, որից ունեցել է որդիներ Յոնաշին (2005), Միլոշին (2008)[13][14] և դուստր Անեժկուին (2014)[15][16]։

Մրցանակներ խմբագրել

  • 2001 Gramophone Award՝ անհատական վոկալ։
  • 2001 Czech Crystal Award, Golden Prague International Television Festival՝ համերգ ներկայացման լավագույն ձայնագրություն (օպերա, օպերետ, բալետ, պար, երաժշտականություն), Մագդալենա Կոժենա և Թիերի Գրեգուար, Չեխական հեռուստատեսություն, Բռնոյի հեռուստատեսային ստուդիա, Չեխական հանրապետություն[17]։
  • 2003 թվական՝ Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետի կոչում ֆրանսիական կառավարության կողմից։
  • 2004 Gramophone Award՝ տարվա արտիստ։

Ձայնագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  7. https://www.zamek-namest.cz/cs/svatba-na-zamku
  8. https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/ceny-mesta-brna/
  9. https://www.haendelhaus.de/de/directory/32/82
  10. https://www.senat.cz/zpravodajstvi/zprava.php?ke_dni=21.8.2019&O=12&id=3043&from=M
  11. https://www.novinky.cz/clanek/domaci-prehledne-seznam-vyznamenanych-28-rijna-40448640
  12. Claire Prentice (7 августа 2005). «The voice that goes straight to the heart». The Times. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. Jonathan Lennie (2008 թ․ հուլիսի 15). «Sir Simon Rattle: interview». TimeOut. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. Jessica Duchen (2008 թ․ նոյեմբերի 7). «Magdalena Kozena's motherly love». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  15. «Chefdirigent Rattle nun fünffacher Vater». Berliner Zeitung. 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  16. Fiona Maddocks (2014 թ․ օգոստոսի 31). «Simon Rattle: 'Learning music is a birthright. And you have to start young'». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  17. Czech Television Yearbook 2001

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Կոժենա» հոդվածին։