Մագարամկենտ (լեզգիներեն՝ Мегьарамдхуьр[2]), գյուղ Դաղստանի հանրապետությունում։ Մագարամկենտսկի շրջանի և Մագարամկենտսկի գյուղխորհուրդ գյուղական բնակավայրի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Մագարամկենտ
լեզգիներեն՝ Мегьарамдхуьр
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1801 թ.
ԲԾՄ377 մետր
Բնակչություն6953 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ368780
Մագարամկենտ (Ռուսաստան)##
Մագարամկենտ (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

Մագարամկենտն իր անունն ստացել է առաջին նորաբնակչի՝ Մագարամի անունից, որը եկել էր Կուբինի նահանգից, ապրում էր հյուղակում[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Մագարամկենտը գտնվում է Դաղստանի հարավում, Մախաչկալայից 180 կմ հեռավորության վրա։ Գյուղի հարավով է անցնում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը։

Կլիմա խմբագրել

Համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Մագարամկենտն ունի արևադարձային ներմայրցամաքայինին մոտ կլիմա, որն ունի տաք, առանց կայուն ձյան ծածկույթի ձմեռ և շոգ, չորային ամառ։

Պատմություն խմբագրել

Գյուղը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին։ Կուբինի ապստամբության մասնակից Մահմուդ էֆենդի Մագարամկենտսկին կանգնած էր ապստամբների ղուբայան ջոկատի գլխին[4]։ Այդ ժամանակ Մագարամկենտը միջին դիրք էր զբաղեցնում Ղուբայի խանության և Ղուբայի նահանգի միջև։ 1866-1928 թվականներին Մագարամկենտը մտնում էր Ղուբայի շրջան Գյունեյան նաիբստվոյի կազմ։ Կույսուն և Թագիրկենտ գյուղերի հետ կազմավորել է Մագարամկենտի գյուղական միավորումը։ 1886 թվականին Մագարամկենտում բնակվել է 369 մարդ[5]։ 1936 թվականին հիմնադրվել է Մագարամկենտի № 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1964 թվականին հիմնադրվել է Մագարամկենտի № 2 միջնակարգ դպրոցը, որն այն ժամանակ եղել է տարրական։ 1965 թվականին Մագարամկենտ են տեղափոխվել Կանսավկենտ, Բիլ-Բիլ և Գազեր գյուղերի բնակիչները, բայց ամենից շատ՝ Ցելեգյուն գյուղից[6]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
1959[7]1970[8]1979[9]1989[10]2002[11]2010[12]
182133523758432762666953
Բնակչության թվաքանակը
1959[7]1970[8]1979[9]1989[10]2002[11]2010[12]
182133523758432762666953

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.webcitation.org6PXLnySO
  2. А. Ганиева. Лезги халкьдин манияр: Дагъустандин халкьрин манияр, сериядал. — Махачкала : Дагучпедгиз, 1970. — С. 129. — 134 с.
  3. Лавров Л. И. Этнография Кавказа (по полевым материалам 1924 — 1978 гг.). — Л.: Наука, 1982. — С. 154.
  4. Кавказская война из показаний участников восстания кубинских лезгин
  5. Население Гюнейского наибства Кюринского округа по сёлам в 1886 году
  6. «Магарамкентская СОШ № 2». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  7. 7,0 7,1 Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
  8. 8,0 8,1 «Всесоюзная перепись населения 1970 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населенных пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-03-03-ին. Վերցված է 2013-10-14-ին.
  9. 9,0 9,1 «Всесоюзная перепись населения 1979 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-01-10-ին. Վերցված է 2013-12-29-ին.
  10. 10,0 10,1 «Всесоюзная перепись населения 1989 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին. Վերցված է 2013-11-20-ին.
  11. 11,0 11,1 «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более». Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  12. 12,0 12,1 «Всероссийская перепись населения 2010 года. Таблица № 11. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских и сельских населённых пунктов Республики Дагестан». Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին. Վերցված է 2014-05-13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել