Մագալուֆ (իսպ.՝ Magaluf), հանգստավայր Իսպանիայի Մալյորկա կղզու վրա։ Մեծ մասսայականություն է վայելում բրիտանացիների, ռուսների, իռլանդցիների, գերմանացիների և սկանդինավցիների շրջանում։ Կալվիա[1] մունիցիպալիտետի քաղաքներից է։ Մագալուֆի հիմնական օդանավակայանը Պալմա դե Մալորկան (իսպ.՝ Aeropuerto de Palma de Mallorca) է։

Մագալուֆ
Magaluf
Մագալուֆ լիճ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԲԾՄ7 մետր
Բնակչություն3, 981 մարդ (2009)
Փոստային դասիչ07181
Մագալուֆ (Իսպանիա)##
Մագալուֆ (Իսպանիա)

Հանգստավայր խմբագրել

 
Մագալուֆ լիճ

Հանգստավայրը սպասարկում է երիտասարդներին, մեծահասակներին, ինչպես նաև ընտանիքներին, և թեժ շրջան են համարվում հուլիս և օգոստոս ամիսները։ Ձմռանը (նոյեմբերից մինչև մարտ) հանգստավայրում հիմնականում լինում են Մագալուֆի տեղական բնակիչները։ Ձմռանը շատ հյուրանոցներ դադարում են իրենց աշխատանքը։ Պալմա-Նովա հանգստավայրը գտնվում է Մագալուֆի հյուսիսում՝ մոտ 5 րոպե հեռավորության վրա։

Մագալուֆը բաղկացած է սպիտակ ավազոտ լողափից։ Այն հիմնական գիշերային կյանքի և ռեստորանների կենտրոնն է։ Մագալուֆը և Պալմա-Նովա երկվորյակ հանգստավայրերն ամենամեծն են Կալվիա կղզում, և գտնվում են կղզու հարավարևմտյան ափին, Պալմա ծոցի արևմտյան ծայրամասում, Պալմայից մոտ 15 կիլոմետր (9 մղոն) հեռավորության վրա։

Զբոսաշրջիկների համար հանրաճանաչ մարտահրավեր է լողալ «Սև Մողես» կղզում (իսպ.՝ Isla de sa Porrassa), որը գտնվում է Մագալուֆ ծոցի կենտրոնում։ Կղզին հայտնի է այս անվանումով, քանի որ այդտեղ հայտնաբերվել են մեծ թվով սև մողեսներ։ Կղզին գտնվում է Մագալուֆ ծոցի կենտրոնում և մոտ 400 մ հեռու է լողափից։

Գիշերային կյանք խմբագրել

Մագալաֆում կան շատ գիշերային ակումբներ, բարեր, և այնտեղ նվագել են բազմաթիվ DJ-ներ, ինչպիսիք են Դեյվիդ Գետտան, DJ Sammy-ն, Freemasons-ը, Յոնաս Էրիկ Ալթբերգը (Basshunter), Judge Jules-ը, Tiësto-ը, Pat Sharp-ը, Քելվին Հարիսը (Calvin Harris), Tim Westwood-ը, Greg James-ը և Lauren Pope։ Գիշերային կյանքը Մագալյուֆում կենտրոնացած է Պունտա Բալենայի վրա, որտեղ էլ գտնվում են գիշերային ակումբների և բարերի մեծ մասը։

Հակասություններ խմբագրել

Հանգստավայրը կենտրոնացած է գրեթե բացառապես ալկահոլի սիրահար բրիտանացիների համար, որոնք խմում են քիչ քանակությամբ ալկոհոլլ և ուտում են «Ֆաստ ֆուդ», այդ պատճառով բարերի շրջակայքում բրիտանացիները կառուցել են բժշկական կենտրոններ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել