Մաարրիի պաշարում (նոյեմբեր - դեկտեմբեր 1098), խաչակիրների կողմից արաբական Մաարրի (ներկայիս՝ Մաարրաթ ալ֊Նուման, Սիրիա) քաղաքի պաշարումը, որը տեղի է ունեցել Խաչակրաց առաջին արշավանքի շրջանակներում։ Այս իրադարձությունը հայտնի է խաչակիրների շրջանում կանիբալիզմի դրսևորմամբ։

Մաարրիի պաշարում
Թվական1098, նոյեմբեր֊դեկտեմբեր
Մասն էԽաչակրաց առաջին արշավանք
ՎայրՄաարրաթ ալ֊Նուման
ԱրդյունքԽաչակիրների վստահ հաղթանակ
Հակառակորդներ
ԽաչակիրներՖաթիմյան խալիֆայություն Ֆաթիմյան խալիֆայություն
Հրամանատարներ
Ռայմունդ IV
Բոհեմունդ I Անտիոքացի
Տեղական կամավորներ
Կողմերի ուժեր
անհայտտեղական կամավորներ և Մաարրիյի կայազոր
Ռազմական կորուստներ
անհայտմոտ 20 հազար սպանված
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

Այն բանից հետո, երբ խաչակիրները Ռայմունդ դե Սեն Ժիլի և Բոհեմունդ Տարենտացու հրամանատարությամբ հաջողությամբ գրավեցին պաշարված Անտիոքը, ձմեռվա ամիսների ընթացքում նրանք սկսեցին արշավանքներ կատարել դեպի հարևանությամբ գտնվող տարածքներ։ Խաչակիրները անարդյունավետ էին գործում իրենց պարենամթերքի պաշտպանման և գնահատման հարցում, ինչի պատճառով նրանց բանակում տարածում գտավ սովը և անհրաժեշտ հանդեռձանքի պակասը։

1098 թվականի հուլիսին, Ռայմունդ Պիլեն՝ Ռայմունդ դը Սեն֊Ժիլի բանակի ասպետը, արշավեց դեպի Մաարրի՝ դեպի հարավ՝ Դամասկոս տանող ճանապարհի վրա գտնվող քաղաք։ Նրա զորքերը քաղաքում հանդիպեցին մուսուլմանների նշանակալի կայազաորին և գլխովին ջախջախվեցին՝ թողնելով մեծաթիվ զոհեր։

Մինչև ամռան վերջ խաչակիրները շարունակեցին երթը դեպի հարավ և գրավեցին բազում այլ քաղաքներ, և կրկին նոյեմբերին շարժվեցին դեպի Մաարրի։

Պաշարում

խմբագրել

Մոտավորապես նոյեմբերի վերջին, հազարավոր խաչակիրներ սկսեցին քաղաքի պաշարումը։ Քաղաքացիները սկզբում թեթևամտորեն էին վերաբերվում դրան, քանի որ Ռայմունդ դե Պիլեի արշավանքը ձախողվել էր, և նրանք ծաղրի էին ենթարկում խաչակիրներին։ Խաչակիրները նույնպես չէին կարող իրենց թույլ տալ երկարատև պաշարում վարել, իսկ ձմեռը մոտենում էր, և նրանց պարեն էր պետք, բայց նրանք չէին էլ կարող ճեղքել քաղաքի պաշտպանությունը, որը կազմված էր մեծ պարիսպներով խորը խրամից։ Քաղաքի պաշտպանները, ովքեր կազմված էին կամավորներից և անփորձ քաղաքացիներից, կարողացան հաջողությամբ դիմադրել գրոհներին մոտավորապես երկու շաբաթ։

Խաչակիրները այդ ժամանակահատվածն անցկացնում էին պաշարողական աշտարակի շինարարության վրա, ինչը նրանց թույլ տվեց գրավել քաղաքի պարիսպները, և միաժամանակ ասպետների խումբը հարձակվում էր քաղաքի մյուս կողմում գտնվող անպաշտպան պարիսպների վրա։

Խաչակիրները դեկտեմբերի 11֊ին ռազմակալեցին պարիսպները։ Մուսուլմանները նահանջեցին դեպի քաղաք, և երկու կողմերն էլ պատրաստվում էին գիշերն հանգստանալ, սակայն ավելի աղքատ խաչակիրները նետվեցին Մաարրի և թալանեցին այն։

Դեկտեմբերի 12֊ի առավոտյան կայազորը Բոհեմունդի հետ սկսեց բանակցությունները, ով խոստացավ ապահովել նրանց անվտանգությունը, եթե նրանք հանձնվեն։

Մուսուլմանները հանձնվեցին, բայց խաչակիրները արագորեն սկսեցին բնակչության կոտորածը։ Բացի այդ՝ Բոհեմունդը իր ձեռքը վերցրեց պարիսպների և աշտարակների կառավարումը, իսկ Ռայմունդ Թուլուզցին՝ քաղաքի ներսը՝ շարունակելով վեճը, թե ով պետք է կառավարի նվաճված տարածքներում։

Կանիբալիզմ

խմբագրել

Մաարրին այնքան հարուստ չէր, որքան ակնկալում էին խաչակիրները, և պարենի պակասը դեկտեմբերին աճեց։ Զինվորների և ասպետների մեծամասնությունը նախընտրում էր շարունակել արշավանքը դեպի Երուսաղեմ՝ քիչ անհանգստանալով Մոհեմունդի և Ռայմունդի միջև առաջացած վեճի մասին։ Ռայմունդը փորձում էր մյուս առաջնորդների օգնությունը գնել։ Այն ժամանակ, երբ առաջնորդները բանակցություններ էին վարում քաղաքից հեռու, Մաարրիում սովի մատնված խաչակիրները անցել էին կանիբալիզմի՝ ուտելով մուսուլմանների դիակները։

Բոհեմունդ Անտիոքացու ժամանակագիր Ռալֆ Կոենը գրել է․

  Որոշ մարդիկ ասում էին, որ իրենք՝ սահմանափակ սնունդ ունենալով, ստիպված են եղել հասուն մուսուլմանների եփել կաթսաներում, իսկ երեխաներին խորովում էին պտտաձողի վրա[1]  

Այս խոսքերը հաստատվում են ժամանակագիր Ֆուլշեր Շարտրացու կողմից, ով գրել

  Սարսուռով կարող եմ ասել, որ մեր մարդկանցից շատերը, սովից դրդված, սպանված սարասինների հետույքներից կտրում էին մասեր, դնում խարույկի վրա և, չսպասելով եփվելուն, այնպես ճպճպոցով էին ուտում, ասես վայրենիներ լինեին[2]։  

Ալբերտ Աախենցին նույնպես գրել է․

  Խաչակիրները չէին բավարարվում միայն սպանված թուրքերի և սարասիններին ուտելովմ ննրանք նաև շներին էին ուտում
- [3]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Some people said that, constrained by the lack of food, they boiled pagan adults in cooking-pots, impaled children on spits and devoured them grilled.»
  2. Edward Peters, The First Crusade: The Chronicle of Fulcher of Chartres and Other Source Materials (University of Pennsylvania Press, 1998), 84.
  3. the Christians did not shrink from eating not only killed Turks or Saracens, but even dogs…"(«Nam Christiani non solum Turcos vel Sarracenos occisos, verum etiam canes arreptos(…)» // Albert of Aachen, Historia Hierosolimitana: History of the Journey to Jerusalem, trans. Susan B. Edgington, Clarendon Press, 2007, ch. V.29, pg. 375.

Գրականություն

խմբագրել
  • Thomas Asbridge, «The First Crusade: A New History», Oxford University Press, 2004.
  • Claude Lebedel, «Les Croisades, origines et consequences» ISBN 2-7373-4136-1