Բացել գլխավոր ցանկը

Մա, Մաս, փոքրասիական աստվածուհի, դիցամայր։ Խորհրդանշել է մեռնող և հարություն առնող բնության ուժերը։ Գլխավոր տաճարատեղին եղել է Կապադովկիայի Կոմանա քաղաքը։ Ըստ Ստրաբոնի, Մայի մեհյանը սպասարկել են 6000 քրմեր ու քրմուհիներ, որոնք դիտվել են արքայազուններ։ Քրմապետը համարվել է թագավորի փոխանորդը կամ տեղապահը։ Մայի պաշտամունքը նշվել է աղմկալից խրախճանքներով։ Մեռնող բնությունը խորհրդանշելու համար կատարվել են ողբահանդեսներ և արյունոտ զոհաբերումներ (մոլեռանդ երկրպագուներն ամորձատել են իրենց և այլն)։ Փռյուգիայում Ման նույնացվել է Կիբեչային, Հայաստանում՝ Անահիտին, Հունաստանում՝ Ենիոյին, Հռոմում՝ Բելլոնային։

Մա
Տեսակաստվածուհի և պատերազմի աստված
Սեռիգական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 108 CC-BY-SA-icon-80x15.png