Ճռճռուկ
բույսերի ցեղ
Ճռճռուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ճռճռուկ արծաթափայլ,ծաղկած բույսը | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cerastium | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
Ճռճռուկ (լատին․՝ Cerastium), եղջերաբույս, կորունկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ[1]։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը մերկ է կամ թավոտ, բարձրանում է՝ 5-100 սմ։ Տերևները կանաչավուն են կամ գորշականաչավուն, հակադիր ձվաձև, նշտարաձև, երկարավուն-ձվաձև։ Ծաղկաբույլը կիսահովանոց է, ծաղիկները հազվադեպ՝ մեկական, սպիտակ։ Ծաղկում է գարնանը (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, դարչնագույն, դարչնադեղնավուն։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 18 (19) տեսակ՝
- Ճռճռուկ եռասռնակ (C. cerastoides),
- Ճռճռուկ անտառային (C. nemorale),
- Ճռճռուկ եղանաձեվ (C. dichotomum),
- Ճռճռուկ աղբային (C. ruderale),
- Ճռճռուկ ծիրանի (C. purpurascens) և այլն։
Տարածում
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, քարքարոտ և ավազոտ վայրերում, անտառներում, անտառեզրերին, վարելահողերում, այգիներում։ Հիմնականում մոլախոտ է։
Տեսակներ
խմբագրել- Cerastium aleuticum
- Cerastium alpinum
- Cerastium arvense L. [2]
- Cerastium axillare
- Cerastium beegingeanum
- Cerastium biebersteinii
- Cerastium brachypetalum
- Cerastium brachypodum
- Cerastium candidissimum
- Cerastium cerastioides
- Cerastium dichotomum
- Cerastium diffusum
- Cerastium dubium
- Cerastium fischerianum
- Cerastium fontanum
- Cerastium glomeratum
- Cerastium gorodkovianum
- Cerastium gracile
- Cerastium maximum
- Cerastium nigrescens
- Cerastium nutans
- Cerastium pumilum
- Cerastium regelii — я
- Cerastium semidecandrum
- Cerastium siculum
- Cerastium sordidum
- Cerastium texanum
- Cerastium tomentosum
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Лазьков Г. А. Семейство гвоздичные (Caryophylleae) во флоре Кыргызстана.. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — ISBN 5-87317-319-2
- Муравьева О. А. Род 464. Ясколка — Cerastium // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 430—466. — 956 + XXXVI с. — 5200 экз.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռճռուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռճռուկ» հոդվածին։ |