Ձայն, խոսելու (երգելու և այլն) ժամանակ ձայնալարերի տատանումների շնորհիվ առաջացող լսելի հնչյուններ[1][2]։

Izdisaj.jpg

Ձայնն առաջանում է թոքերից բերանի և քթի միջոցով օդի դուրսմղման ժամանակ, երբ ձայնալարերը թրթռում են և առաջացնում են դրանց միջոցով անցնող օդի ձայնային թռթռումներ[3]։ Յուրաքանչյուր անձի համար բնութագրական ձայնի տեմբրը ձեռք է բերվում ձայնային ալիքների՝ ռեզոնատորների միջով անցնելիս, որոնց դերը կատարում են վերևից՝ կոկորդը, իսկ ներքևից՝ օդատար խոռոչները՝ բերանաըմպանայինն ու քթայինը վերևից և շնչափողն ու բրոնխները ներքևից։

Ձայնային ապարատԽմբագրել

Մարդու ձայնային ապարատը ներառում է բերանի և քթի խոռոչները՝ հարակից խոռոչների հետ, կոկորդը (վերին ռեզոնատորներ), կոկորդն ու ձայնալարերը, շնչափողը և բրոնխները (ստորին ռեզոնատորներ), թոքերը, կրծքավանդակը շնչառական մկանների և ստոծանիի հետ, որովայնի խոռոչի մկանները։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմակերպում է նրանց գործառույթները՝ որպես ձայնի ձևավորման մեկ ամբողջական գործընթաց, ինչը բարդ հոգեբանաֆիզիկական գործողություն է։ Ձայնի ձևավորման առաջնային պատճառը հայտնաբերվել է անտիկ ժամանակաշրջանում, կենդանի մարդու կոկորդի աշխատանքն առաջին անգամ ուսումնասիրել է Մանուել Գարսիա կրտսերը, որի համար ստեղծել է կոկորդադիտակը 1855 թվականին։ Դրանից առաջ բոլոր ուսումնասիրություններն իրականացվել էին դիակների վրա և ձայնալարերի բարդ մեխանիզմը անհայտ էր։ 21-րդ դարում ՄՌՇ-ի օգնությամբ և քթի խոռոչի միջոցով ներդրված փոքրիկ տեսախցիկի արագ նկարահանումների և այլ բարդ և ճշգրիտ գործիքների շնորհիվ պարզ է դարձել ձայնային ապարատի ամբողջականության սկզբունքը, և հստակեցվել են նրա բոլոր մասերի գործառույթները, շնչառության, ռեզոնատորների և հնչյունաբանության դերը։

Գոյություն ունի ուղղակի կապ ձայնի և լսողության միջև. ձայնը չի կարող զարգանալ առանց լսողության, իսկ լսողությունը չի կարող զարգանալ առանց արտասանական օրգանների։ Խուլերի մտտ ձայնը չի գործում, քանի որ չկա լսողական ընկալում, և համապատասխանաբար խոսքաշարժողական կենտրոնների ազդակ։ Միևնույն ժամանակ խուլերն արտաբերում են ոչ խոսակցական ձայնային հնչյուններ։ Խուլերին խոսել սովորեցնելիս նրանց ձայնն ունի յուրահատուկ առանձնահատկություններ։

Ձայնի օգնությամբ մարդը կարողանում է արտաբերել շատ տարբեր հնչյունների հսկայական բազմազանություն, որոնք շատ բարդ են զարգացման մակարդակով մարդուն մոտ գտնվող այլ կաթնասունների ու պրիմատների համեմատությամբ։ Ձայնի մեջ արտահայտվում է անձի հուզական վիճակը՝ զայրույթ, անակնկալ, ուրախություն և այլն։ Մարդու ձայնի ձևավորումը կապված է ուղիղ կեցվածքին անցնելու և խոսքի զարգացման հետ։ Լսողությունը, զարգանալով ձայնին զուգահեռ, նախասահմանված է առավել հստակ և մանրամասնորեն ճանաչելու մարդու ձայնի մոդուլյացիաների և հնչյունությունների հաճախականության սպեկտրը։

Մարդն ունի ձայնալարեր, որոնք կարող են ձգվել և սեղմվել, փոխել իրենց հաստությունը։ Մարդը կարող է կամայականորեն փոխել օդային ճնշումը, ձայնալարերին մատակարարվող օդի հոսքի ինտենսիվությունը։ Կրծքավանդակի, կոկորդի ձևը, լեզվի դիրքը, այլ մկանների լարվածության աստիճանը կարող են փոխվել։ Այս գործողություններից յուրաքանչյուրի արդյունքը կլինեն փոփոխությունները արտաբերվող ձայնի բարձրության, ուժգնության, տեմբրի, հստակության, արդյունահանվող ձայնի հստակություն, հուզական երանգավորման մեջ։ Ձայնի որակի վրա ազդում են մարդու ընդհանուր ֆիզիկական ինքնազգացողությունը, կեցվածքը, տրամադրությունը, հուզական վիճակը և այլն։

Երբ փոխվում են ռեզոնատոր-խոռոչների (բերանը, ըմպանը) ծավալը և ձևը, մարդու ձայնը ձեռք է բերում տարբեր խոսակցական ձայնավորների հնչյունական հատկություններ, իսկ երգելիս՝ երգեցողության հատուկ տեմբ, բարձրություն և այլ հատկություններ, որոնք բացատրվում են երգելու ռեզոնանսային տեսությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
  2. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1974։
  3. Голос // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

ԳրականությունԽմբագրել

  • Дмитриев Л. Основы вокальной методики — М., 2000
  • Емельянов В. В. Развитие голоса. Координация и тренинг. — СПб. : Изд-во «Лань», 2006. — 192 с. — ISBN 5-8114-0207-4.
  • Морозов В. П. Искусство резонансного пения. Основы резонансной теории и техники. — М.: МГК, ИП РАН, 2008. — 596 с.
  • Огороднов Д. Е. Музыкально-певческое воспитание детей в общеобразовательной школе. — Музична Україна, 1981.
  • Огороднов Д. Е. Воспитание певца в самодеятельном ансамбле. — Музична Україна, 1980.
  • Тарханов И. Р. (1890–1907)։ «Голос, в физиологическом смысле»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  • Рудин Л.Б. Основы голосоведения. М.: Граница, 2009 г., 104 с. https://voiceacademy.ru/images/files/nauch_trudi/osnovy-golosovedenija-2009.pdf
  • Насретдинов А. Физика и анатомия музыки. 2015г. М.: Бослен, 224 с

Արտաքին հղումներԽմբագրել