Ճարտարապետություն (նկար)

Ճարտարապետություն (գերմ.՝ Architektur), գերմանացի նկարիչ Պաուլ Կլեեի նկարը։ Այն նկարվել է 1923 թվականին և մտնում «Կախարդական քառակուսի» շարքի մեջ, որտեղ Կլեեն ուսումնասիրում է նույնատիպ տարրերի կրկնության էֆեկտները[2]։

Ճարտարապետություն
տեսակգեղանկար
նկարիչՊաուլ Կլեե
տարի1923
բարձրություն58 սանտիմետր[1]
լայնություն39 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և hardboard?[1]
գտնվում էՆոր ազգային պատկերասրահ[1]
Ծանոթագրություններ
 Architecture by Paul Klee Վիքիպահեստում

Տարրերի խմբավորումն իրականացվում է «այնպիսի մաքուր և թեթև ձևով, որ յուրաքանչյուրը գտնվում է իր ճիշտ տեղում, և ոչ ոք չի խանգարում», ինչպես նա գրել է իր մանկավարժական հուշատետրում։

Ժամանակակիցները նկարի մասին խմբագրել

Ուիլ Գրոմանը «Կախարդական քառակուսի» շարքը համեմատում է ժամանակակից երաժշտական հետազոտության հետ. Առնոլդ Շյոնբերգը 1923 թվականին հայտնագործել է 12 տոներից կազմված համակարգը։ Հենց այդ թվականին Կլեեն նկարել է «Ճարտարապետություն» նկարը։

«Ես Կլեեի թղթերի մեջ մի թղթի կտոր եմ գտել, որի վրա կար իր նկարներից մեկի նախագիծը. թվերը գրված էին քառակուսու վրա, թվերի շարքը նախ մի ուղղությամբ էր, իսկ հետո` մյուս ուղությամբ, որոնք հատվում էին։ Թվականները, որոնցում ավելացվում էին հորիզանականներ և ուղղաձիգներ, հանրագումարային նշանակությունը հավասար էին դարձնում, ինչպես շատ հայտնի «Կախարդական քառակուսիում»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://id.smb.museum/object/959209
  2. «Architecture, 1923 by Paul Klee». paulklee.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.