Ճարտարապետական կոմպոզիցիա

Ճարտարապետական կոմպոզիցիա` ճարտարապետական բաղադրամասերի կազմակերպման եղանակ` ներդաշնակության և միասնականության հասնելու նպատակով[1]։

Ամառանոց Կապրա Վիչենցայում: Ճարտարապետ Անդրեա Պալլադիո: Ընդհանուր տեսք
Ամառանոց Կապրա Վիչենցայում: Ճարտարապետ Անդրեա Պալլադիո: Ճակատ, հատույթ, նախագիծ

Ճարտարապետական կոմպոզիցիայի տեսակները խմբագրել

Ճարտարապետական կոմպոզիցիայի հիմքում ընկած է այս կամ այն տարածական կամ տեկտոնիկական կրթությունը` համապատասխանաբար ինչով կարելի է արտահայտել կոմպոզիցիոն լուծումների որոշ տեսակներ։

Այս կամ այն կոմպոզիցիոն լուծման ընտրությունը թելադրվում է ոչ միայն էսթետիկ սկզբունքներով, այլ որոշվում է ճարտարապետական շինության ողջ ամբողջությամբ` ֆունկցիոնալությամբ, տնտեսագիտական և սոցիալական, ինչպես նաև կոնկրետ հնարավորություններով ու պայմաններով. բնական գործոններով, շինարարության տեխնոլոգիաներով և այլն[2]։

Ճարտարապետական ձևը որոշվում է հիմնականում նրա ձևավորման մեթոդով` կախված նյութա-տեխնիկական և էսթետիկ պայմաններից։ Ցանկացած դեպքում ճարտարապետական ձևը պահպանում է իր օբյեկտիվ հատկանիշները։ Սուբյեկտիվորեն ձևը կարող է փոփոխվել տեսողական ընկալման պայմաններից կախված[2]։

Ծավալային կոմպոզիցիա

Ծավալային կոմպոզիցիան որոշվում է ձևի ծավալային[3] կառուցումով, որը տվայալ դեպքում համարվում է գերակշռող[2].

Տարածական կոմպոզիցիա

Տարածական կոմպոզիցիան համապատասխանում է տարածական ձևակազմությանը` մասամբ կամ ամբողջությամբ երեսպատված։ Պարզագույն դեպքում դա միասնական ներքին տարածք է, ինչպես օրինակ սենյակը, դահլիճը, ծածկված հրապարակը[2]։

Խոր-տարածական կոմպոզիցիա

Տարածական կոմպոզիցիայի հետագա զարգացումը իրականացվում է մի շարք կառույցների մասնակի միավորումով կամ միավորված տարածությունը առանձին փոխկապակցված մասերի մասնատելով։

Այդպիսիս կառուցումը նպաստում է տեսողական ընկալման ընթացքում ճանաչված խորության առաջացմանը։ Խորության բաղադրիչների առկայությունը տարածական կառույցում բերում է Խոր-տարածական կոմպոզիցիա հասկացողությանը, որի պարզագույն օրինակ կարող է ծառայել կից շենքի անֆիլադային դիրքը։ Բնական է, որ խոր-տարածական կոմպոզիցիա հասկացողությունը չի սահմանափակվում ներքին տարածքով և վերաբերում է նաև արտաքինին` մասնավորապես սահմանափակված տարածքներին[2]։

Ծավալա-տարածական կոմպոզիցիա

Ծավալային ձևերի համակցումը տարածական բաղադրիչների հետ համարվում է Ծավալա-տարածական կոմպոզիցիայի տարբեր տեսակների կառուցման հիմքը։ Այդպիսի կոմպոզիցիայի պարզագույն օրինակ է շենքը, П-աձև պլանում։ Այստեղ բաց բակի տարածությունը համակցվում է նրա շրջապատող ծավալներով։ Պորտերով շինությունը տալիս է ծավալի զգացողություն[2]։

Ճակատային կոմպոզիցիա

Նմանատիպ կառույցի տարատեսակությունը համարվում է ճակատային կոմպոզիցիան` գլխավոր տեսանկյանը ներկայացված լայնածավալ ճակատային ձևով։ Նրա առանձնահատկությունը կայանում է ճարտարապետա-տարածական ձևի երկու կոորդինատներով. ուղղահայաց և հորիզոնական, կառուցումը դեպի խորություն ունի ենթակա նշանակություն։ Սակայն այդ պայմանը բավականին սահմանափակող է։ Ճակատային կոմպոզիցիայի առանձնահատկությունը համարվում է ընկալման ասպեկտը, ոչ թե ձևի օբյեկտիվ հատկանիշը, ճակատայնություն կարող են ունենալ նաև ծավալային կառույցի շենքերը[2]։

Բարձրաբերձ կոմպոզիցիա

Բարձրաբերձ կոմպոզիցիան որոշվում է պլանի չափերում ձևի բարձրության գերակշռությամբ։ Անցած դարերի ճարտարապետության մեջ ընդգծվում է երկհարկանի բաժանումը։

Միջոցներ խմբագրել

Ճարտարապետական կոմպոզիցիայի հիմնական միջոցներն են համաչափությունը, ռիթմը, հակադրությունը, նրբերանգությունը, սիմետրիան, ասիմետրիան[1]։ Այդ թեմայով հայտնի ամենահին «Տասը գիրք ճարտարապետության մասին» աշխատանքը ծառայում էր որպես դասագիրք բոլոր ճարտարապետների համար 15-19-րդ դարերում։

Համաչափությունը արտահայտչականության հասնելու ամենակարևոր միջոցն է, արտահայտում է մասերի փոխադարձ չափվածությունը, ինչպես նաև հարաբերակցությունը ամբողջ շինությանը։ Համաչափության բերման ամենահայտնի միջոցը համարվում է Լեոնարդո դա Վինչիի «Ոսկե հատում»-ը։

Ճարտարապետության մեջ համաչափությունը հաճախ կապում են մարդու պարամետրերով։ Բոլոր կառույցները ծառայում են մարդուն և պետք է լինեն նրան համաչափ։ Հին ժամանակներում մարդու մարմնի մասերը դարձել էին չափագրման բոլոր միավորների հիմքը։ Եվ հիմա բոլոր չափսերը մենք համեմատում ենք մարդու հասակի հետ, դա կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից[1][4]։

Ռիթմը համաչափելի տարրերի հերթագայությունն է օրինաչափ հաճախության հետ։ Ռիթմը կառույցին կարող է հաղորդել հանդիսավոր կամ դինամիկ շարակարգ[1]։

Հակադրությունը օբյեկտների որակական կտրուկ հակադրումն է, օրինակ ծավալների, տարածության, հորիզոնական-ուղղահայաց դիրքերի[1]։

Նրբերանգությունը, ի տարբերություն հակադրության, արտահայտում է օբյեկտների նմանությունը աննշան տարբերություններով։ Ելակետային վիճակը համարվում է ամբողջական համընկնումը, նույնականությունը[1]։

Սիմետրիան կենտրոնի նկնատմամաբ մասերի համաչափությունն է։ Դա կոմպոզիցիայի ամենաուժեղ միջոցներից մեկն է, որը սովորաբար ապահովում է նրա ստատիկությունը։ Ասիմետրիկությունը սիմետրիկության հակադարձ հասկացություն է, ստեղծում է կոմպոզիցիայի դինամիկ զարգացում։ Սիմետրիայի և ասիմետրիայի համակցումը ազդում է համաչափության ու նրբերանգության բալանսի վրա[1]։

Կոմպոզիցիայի մյուս կարևոր միջոցը կարելի է համարել մարմնի երկրաչափությունից ելնող Ըստ զանգվածի համաենթարկման սկզբունքը։ Միասին բաղադրիչները պետք է կազմեն ձևի ամբողջականությունը, երբ բացակայում են պատահական տարրեր, իսկ ձևն ինքը կազմում է միասնություն, կոմպոզիցիան կորցնում է նրբերանգությունը, հարմոնիան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 доктор архитектуры, профессор Шумилкин С. М., к.т.н., профессор Дергунов В. И., кандидат архитектуры, доцент Шумилкина Т. В., архитектор Чигин Е. Н. Начало архитектурной композиции. Методическая разработка по архитектурной композиции для студентов 1 курса направления «Архитектура». — Нижний Новгород: ННГАСУ, 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Соколов А.М. Основные понятия архитектуры. — Л.: Общество "Знание", 1974.
  3. В теории архитектуры объём определяется как замкнутая, цельная единица среды, воспринимаемая извне.
  4. Эрнст Нойферт Строительное проектирование. — Стройиздат, 1984.