Ճարճատուկ գեղձավոր

բույսերի տեսակ
Ճարճատուկ գեղձավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ճարճատուկ գեղձավոր
Լատիներեն անվանում
Cichorium glandulosum


Ճարճատուկ գեղձավոր (լատին․՝ Cichorium glandulosum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սպիտակավուն ցողունով, գեղձային մազիկներով ծածկված, 20-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ցողունները սովորաբար խիստ ճյուղավորված են, ճյուղիկները՝ վերջում հաստացող։ Զամբյուղները բազմածաղիկ են։ Ծաղիկները բաց երկնագույն են կամ հազվադեպ՝ սպիտակավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք և Ուրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (գյուղ Ռինդ) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Անատոլիայում և Սիրիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև տափաստաններում, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերում և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայտնի են երեք պոպուլյացիաներ։ Տարածման շրջանը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ պոպուլյացիան պահպանվում է Էրեբունի պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.