Ճապոնական սղոցաքիթ շնաձուկ

Ճապոնական սղոցաքիթ շնաձուկ կամ պարզապես ճապոնական սղոցաքիթ (լատին․՝ Pristiophorus japonicus), սղոցաքթավոր շնաձկների կարգի սղոցաքթայինների ընտանիքին պատկանող կռճիկային ձուկ։

Ճապոնական
սղոցաքիթ շնաձուկ
Ճապոնական սղոցաքիթ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Ենթադաս Շնաձկներ
Կարգ Սղոցաքթավորներ
Ընտանիք Սղոցաքթայիններ
Տեսակ Ճապոնական
սղոցաքիթ շնաձուկ
Լատիներեն անվանում
Pristiophorus japonicus
Günther, 1870
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : 161634
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորաբար մարդկանց վրա չի հարձակվում և այդ տեսանկյունից վտանգ չի ներկայացնում, սակայն կարող է հարձակվել նավակների վրա։

Տարածվածություն խմբագրել

Ճապոնական սղոցաքիթ շնաձուկը տարածված է Խաղաղ օվկիանոսի տաք ջրերում և հանդիպում է մինչև 800 մետր խորություններում։

Լինում է Ճապոնիայի, Կորեայի և Հյուսիսային Չինաստանի ափամերձ ջրերում։ Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի մեջ՝ որպես ոչնչացող տեսակ։

Նկարագրություն խմբագրել

Միջին չափերի ձուկ է։ Մարմնի երկարությունը հասնում է 1,5 մետրի։ Դունչը երկար է, սղոցանման։ Ճապոնական շնաձկան դնչի կողքերին կան բազմաթիվ ատամնային ելուններ։

Ելունները կենդանու քիթը դարձնում են երկկողմանի սղոցի նման։ Շնաձկան դնչի վրա կան նաև բեղիկներ։ Շնչառության օրգանները՝ խռիկները, տեղակայված են գլխի կողքերին։

Սնվում է ձկներով։ Ճապոնական սղոցաքիթ շնաձկան միսը հազվադեպ է օգտագործվում մարդու կողմից։ Դա պայմանավորված է նրանով, որ սղոցաքիթ շնաձուկը ունի բավականին կոշտ միս, որը կարելի է օգտագործել միայն հատուկ մշակումից հետո[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 101 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական սղոցաքիթ շնաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական սղոցաքիթ շնաձուկ» հոդվածին։