Ճապկի մացառային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հոնածաղկավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Տեսակ Ճապկի մացառային
Լատիներեն անվանում
C. stolonifera Michx


Ճապկի մացառային (լատին․՝ C. stolonifera Michx), hոնազգիներ ընտանիքի, ճապկի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է` մինչև 2,5 մ բարձրությամբ, երկար դեպի ցած հակված, գետնի հետ շփվելիս` արմատակալող ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են պառկած մազիկներով, ավելի ուշ` մերկանում են, վառ կարմիր, հազվադեպ` դեղին կամ գորշակարմիր գույն ունեն։ Միջուկը լայն է, սպիտակ։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն-նշտարաձև, բոլոր անցողիկ ձևերով, 6—12 սմ երկարությամբ, աստիճանաբար սրվող գագաթով, կլորավուն հիմքով, վերևի կողմից` մուգ կանաչ, ներքևի կողմից` կապտավուն, ծածկված են շատ մանր, պառկած աղվամազով, 4—6 զույգ կողմնային շղերով։ Տսրևակոթունի երկարությունը հասնում է 1 —2,5 սմ-ի։ Ծաղկաբույլերը վահանաձև են, 3—5 սմ տրամագծով, պառկած-մազմզու- 4 կապատ առանցքով։ Ծաղիկները աղոտ սպիտակավուն են, սուր ատամնավոր բաժակով և կարմիր սկավառակով։ Կորիզապտուղը գնդաձև է, մինչև 7,5 մմ լայնությամբ, կաթնասպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, հաճախ առանց ընդմիջման մինչև աշուն։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ավելի ուշ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նյուֆաունդլենդից մինչև Մանիտոբա, հարավում՝ մինչև Վիրջինիա, Կենտուկի և Նեբրասկա։ Աճում է գետափերին, խոնավ հողերում, մացառուտներում։ Հայաստանի տարածքում մշակվում է ամենուրեք, բոլոր կլիմայական գոտիներում, ինչպես դեկորատիվ, այնպես էլ անտառային[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 153։