Ճաշկերույթ (ռուս.՝ Банкет), ռեժիսոր Գարի Բարդինի ծավալային անիմացիոն մուլտֆիլմը, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1986 թվականին։ Տևողությունը 10 րոպե է։ Ֆիլմը նկարահանվել է ալկոհոլի դեմ գորբաչովյան պայքարի ամենաթեժ շրջանում։ Այս ֆիմը մեծահասակների համար է։

Ճաշկերույթ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով, Ալեքսեյ Բորզունով, Նատալյա Տենյակովա, Մարինա Նեյոլովա, Վյաչեսլավ Նևիննի, Արմեն Ջիգարխանյան, Բորիս Նովիկով և Եկատերինա Վասիլևա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1986
bardin.ru/f1986.htm

Սյուժե խմբագրել

Հերոսներից մեկի ծննդյան օրն է, ինչի առթիվ այդ օրը նրա տանը հավաքվել են անտեսանելի հյուրեր։ Նրանք ուտում են, առանց չափի խմում և պարում։ Ճաշկերույթն ավարտվում է հարբած ծեծկռտուքով, որի արդյունքում հյուրերից մեկը մահանում է (անձեռոցիկը` կրծքին)` գլխին շամպայնի շշից ստացած հարվածից, իսկ մյուս հյուրերը խուճապի են մատնվում ու փախչում։ Վերջում ցուցադրվում է հերոսի մոր հեռագիրը։

Ֆիլմն ստեղծված է խնջույքի սեղանի որոշակի առարկանների հիման վրա, որտեղ գլխավոր հերոսները անտեսանելի մարդիկ են։

Նկարահանող խումբ խմբագրել

  • սցենարի հեղինակ և ռեժիսոր` Գարի Բարդին
  • Բեմադրող նկարիչ` Նիկոլայ Տիտով
  • Կինոօպերատոր` Սերգեյ Խլեբնիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Իրինա Սոբինովա-Կասիլ, Օլգա Պանոկինա, Սերգեյ Օլիֆիրենկո
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժող` Նադեժդա Տրեշովա
  • Խմբագիր` Տատյանա Պապորովա
  • Դերերը հնչյունավորել են
  1. Եկատերինա Վասիլևա` Ակնոցով կին
  2. Մարինա Նեյոլովա` Ծիծաղող կին
  3. Նատալյա Տենյակովա` Վասիլի Պետրովիչի կինը
  4. Ալեքսեյ Բորզունով`վիրախոտ
  5. Գեորգի Բուրկով` Վասիլի Պետրովիչ
  6. Արմեն Ջիգարխանյան` Տղամարդ, ասում է` «Գրողը տանի»
  7. Վլյաչեսլավ Նեվիննի` Տղամարդ, ասում է` «Լավ ենք նստել»
  8. Բորիս Նովիկով` սեղանը գլխավորող տղամարդը` անձեռոցիկը կրծքին
  • Դեկորները պատրաստել են` Ն. Զակլյակով, Վ. Գրիշին, Մ. Կոլտունով, Վ. Պետրով
  • Նկարահանող խմբի տնօրեն` Գրիգորի Խմարա

Պարգևներ խմբագրել

  • Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի իջազգային կինոփառատոնի մասնակցության դիպլոմ (1987)։

Փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմի սկզբում և խնջույքի սեղանը բացելիս լսվում է Պյոտր Չայկովսկու երաժշտությունը «Քնած գեղեցկուհին» բալետից, իսկ պարերիի ժամանակ հնչում է «Մալինովկայում մի ձայն լսվեց» երգը։
  • Տեսարաններից մեկը ոչ թե ստեղծված է անիմացիայով, այլ նկարահանված է «կենդանի»։ Այդ տեսարանի համար սեղանի տակ են մտել Գարի Բարդինը և Յուրի Նորշտեյնը և ցնցել այն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել