Ճանապարհ դեպի Զանզիբար
«Ճանապարհ դեպի Զանզիբար» (անգլ.՝ Road to Zanzibar), ռեժիսոր Վիկտոր Շերզինգերի երաժշտական կինոկատակերգությունը՝ Բինգ Քրոսբիի, Բոբ Հոփի, Դորոթի Լամուրի մասնակցությամբ: «Ճանապարհ դեպի ...» հեպտալոգիական շարքի երկրորդ մասն է: Նկարահանվել է «Paramount Pictures» կինոստուդիայում (ԱՄՆ) 1941 թվականին: ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի որոշմամբ՝ կինոնկարն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում[2]:
Ճանապարհ դեպի Զանզիբար անգլ.՝ Road to Zanzibar | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1] և բադի մուվի |
Թվական | 1941 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Victor Schertzinger?[1] |
Պրոդյուսեր | Paul Jones? |
Սցենարի հեղինակ | Don Hartman? և Frank Butler? |
Դերակատարներ | Բինգ Քրոսբի, Բոբ Հոփ, Dorothy Lamour?, Una Merkel?, Eric Blore?, Նոուբլ Ջոնսոն, Ջոան Մարշ, Ժորժ Ռենավենտ, Luis Alberni?, Charles Gemora?, Douglass Dumbrille?, Էռնեստ Ուիթման, Iris Adrian?, Leo Reuss?, Paul Porcasi? և Leigh Whipper? |
Օպերատոր | Ted Tetzlaff? |
Երաժշտություն | Վիկտոր Յանգ |
Մոնտաժ | Alma Macrorie? |
Պատմվածքի վայր | Աֆրիկա |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 91 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ամերիկացի երկու խաբեբաներ Չակ Ռիրդոնը (Քրոսբի) և Հյուբերտ Ֆրեյզերը՝ «Անվախ» մականվամբ (Հոփ), աֆրիկյան խոշոր քաղաքների տոնավաճառներում զբաղվում են զվարճալի ատրակցիոնների տոմսերի վաճառքով․ ատրակցիոններից յուրաքանչյուրը հիմքում ընկած են խարդախ հնարքներ։ Չնայած դրան՝ նրանց հաջողվում է վաստակել ավելի քան 5000 ԱՄՆ դոլար: Այս գումարն օգտագործելով՝ ընկերները ներգրավվում են կասկածելի գործարքների մեջ, որի հիմքում ադամանդե դրամների իրավունքների վաճառքն է: Արդյունքում նրանք վաստակում են ևս 2000-ը, բայց պետք է թաքնվեն սրիկաների հրոսակախմբի հետապնդումից:
Հասնելով քաղաքներից մեկը՝ Չակը և Հյուբերտը ծանոթանում են երկու երիտասարդ աղջիկների հետ, որոնք հետագայում նույնպես պարզվում են, որ «փոքր» խարդախներ են: Ընկերությունը որոշում է, որ հետքերը կոծկելու լավագույն հնարավորությունը երկարաժամկետ ուղևորվելն է սաֆարիում գտնվող ջունգլիներ: Տարաշխարհիկ ճանապարհորդության մեջ նրանք ընկնում են վայրի կենդանիների ճիրանների մեջ, այնուհետև հայտնվում են մարդակերների ցեղում, բայց միշտ հեշտությամբ դուրս են գալիս դժվար իրավիճակներից: Ի վերջո, հերոսները որոշում են վերադառնալ հայրենիք՝ արդեն սիրահարված երկու զույգի կարգավիճակով:
ԴերասաններԽմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Բինգ Քրոսբի | Չակ Ռիրդոն |
Բոբ Հոփ | Հյուբերտ Ֆրեյզեր |
Դորոթի Լամուր | Դոննա Լաթուր |
Ունա Մերկել | Ջուլյա Քուիմբի |
Ջոան Մարշ | ատրակցիոնում կին ասիստենտ |
ՔննադատությունԽմբագրել
1941 թվականի տեսաբան «Variety»-ի մեկնաբանի հոդվածում շեշտվում է, որ չնայած ֆիլմը լցված է բազմաթիվ կատակերգական իրավիճակներով, այն նախորդ կինոնկարի համեմատ չունի լակոնիկությունն ու անմիջականություն[3]: Կատակների «ձգվածության» համանման եզրակացություններ է տալիս քննադատ Դենիս Շվարցը[4]: «Նյու Յորք Թայմս»-ի գրախոսը 1941 թվականին ավարտում է իր տեսությունը՝ կինոնկարի մասին նշելով՝ այն ոչ այլ ինչ է, քան թեթև կինոկատակերգություն, որտեղ «Քրոսբն ու Հոփը կատակում են, Լամուրը երգում է մի քանի երգ, իսկ հեռուստադիտողը կարող է ուրախ անցկացնել ժամանակը»[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0034116/
- ↑ Awards for Road to Zanzibar at IMDb (անգլ.)
- ↑ «Road to Zanzibar» (անգլերեն)։ Variety։ 1941։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ Dennis Schwartz (19.08.2011)։ «This Bing Crosby-Bob Hope road film lacks spontaneity and the humor seems forced» (անգլերեն)։ homepages.sover.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-28
- ↑ Crowther B. (10.04.1941)։ «Road to Zanzibar» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-02-06