Ճանապարհորդներ (հեռուստասերիալ)

Ճանապարհորդներ (անգլ.՝ Fellow Travelers), սպասվող ամերիկյան հեռուստատեսային պատմական մինի սերիալ, որի հիմքում ընկած է Թոմաս Մելոնի համանուն վեպը։ Գլխավոր դերակատարներն են Մեթ Բոմերը և Ջոնաթան Բեյլին, հեռուստասերիալը պատմում է 1950-ականներին՝ Մաքքարթիզմի ժամանակաշրջանում երկու հոգու միջև տասնամյակներ տևած սիրավեպի մասին։

Ճանապարհորդներ
Изображение логотипа
Ժանրhistorical romance? և քաղաքական դրամա
Երկիր ԱՄՆ
ՀիմքThomas Mallon?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Մեթ Բոմմեր, Ջոնաթան Բեյլի, Jelani Alladin?, Will Brill?, Էլիսոն Ուիլյամս, Matt Visser?, Լինուս Ռոաչ, Քրիս Բաուեր և Christine Horne?
Գործադիր պրոդյուսերՄեթ Բոմմեր, Daniel Minahan?, Ռոն Նիսուոներ և Robbie Rogers?
ՍցենարիստՌոն Նիսուոներ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էհոկտեմբերի 29, 2023-ից դեկտեմբերի 17, 2023
ՀեռուստաալիքShowtime
ԸնկերությունFremantle, Showtime և Paramount+ with Showtime?
Պաշտոնական կայքէջ

Նախապատմություն խմբագրել

1950-ականներին Վաշինգտոնում տեղի ունեցած պատահական հանդիպումից հետո Հոքինս Ֆուլերը (Բոմեր) և Թիմոթի Լաֆլինը (Բեյլի) բուռն սիրավեպ են սկսում, որի ընթացքն ընդգրկում է «1960-ականների Վիետնամի պատերազմի բողոքի ցույցերը, 1970-ականների թմրանյութերից առաջացած դիսկո հեդոնիզմը և 1980-ականների ՁԻԱՀ-ի ճգնաժամը, նաև աշխարհում և միմյանց մեջ առաջացած բախումները»[1]։

Դերասանական կազմ խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

  • Էլիսոն Ուիլյամս՝ Լյուսի Սմիթ
  • Ջելանի Ալլադին՝ Մարկուս Հուքս[2]
  • Նոահ Ջեյ Ռիքեթս՝ Ֆրենկի Հայնս
  • Լինուս Ռոաչ՝ Սենատոր Ուեսլի Սմիթ
  • Ուիլլ Բրիլլ՝ Քոն[3]
  • Քրիս բաուեր՝ ՄաքՔարթի
  • Էրին Նյուֆեր՝ Մերի Ջոնսոն
  • Մեթ Վիսեր՝ Դեյվիդ Շեյն
  • Քրիստոֆեր Հորն՝ Ջին Քեր

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2021 թվականի հոկտեմբերի տվյալներով Մելոնի ստեղծագործության հեռուստաադապտացիան գտնվել է մշակման փուլում, որը մշակվել է Ֆրիմանթլ ընկերության հետ համատեղ՝ Showtime հեռուստաալիքի համար[4]։ Showtime-ը պաշտոնապես հաստատել է հեռուստասերիալը 2022 թվականի ապրիլին, իսկ սցենարը գրել է Ռոն Նայսվաները, որը նաև հանդիսանում է գործադիր պրոդյուսեր։ Գործադիր պրոդյուսերների թվում է նաև Դանիել Մինահանը, որը նաև առաջին երկու էպիզոդների ռեժիսորն է[5]։

Քասթինգ խմբագրել

2022 թվականի ապրիլին հաստատելու հայտարարության հետ մեկտեղ հայտարարվել է, որ Մեթ Բոմերը կդառնա սերիալի գործադիր պրոդյուսերը և կկատարի Հոքինս Ֆուլերի գլխավոր դերը[5]։ Էլիսոն Ուիլյամսը միացել է դերասանական կազմին հունիսին և կատարելու է Լյուսի Սմիթի դերը[6]։ Հուլիսին հայտարարվել է, որ Ջոնաթան Բեյլին նույնպես նկարահանվելու է Բոմերի հետ և կատարելու է Թիմ Լաֆլինի դերը[7]։

Նկարահանումներ խմբագրել

Պաշտոնական նկարահանումները սկսվել էն 2022 թվականի հուլիսի 27-ին Տորոնտոյում և ավարտվել են 2022 թվականի դեկտեմբերի 9-ին[5][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Otterson, Joe (2022 թ․ հուլիսի 11). «'Bridgerton' Star Jonathan Bailey Joins Matt Bomer in Showtime Limited Series 'Fellow Travelers'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  2. Porter, Rick (2022 թ․ հուլիսի 19). «Showtime's 'Fellow Travelers' Adds Trio to Cast». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  3. Otterson, Joe (2022 թ․ հուլիսի 21). «Showtime Limited Series 'Fellow Travelers' Adds Five to Cast (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  4. Grobar, Matt (October 2021). «Fremantle Adds Nyanza Shaw And Jerry Jacobs As Scripted EVPs». Deadline. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 White, Peter (2022 թ․ ապրիլի 20). «Matt Bomer's 'Fellow Travelers' Lands Series Order At Showtime». Deadline. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  6. Otterson, Joe (2022 թ․ հունիսի 7). «Allison Williams to Star Opposite Matt Bomer in Showtime Limited Series 'Fellow Travelers' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  7. Porter, Rick (2022 թ․ հուլիսի 11). «'Bridgerton' Star Jonathan Bailey Joins Showtime's 'Fellow Travelers'». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Project Title: Fellow Travelers». toronto.ca. 2022 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել