Ճանապարհին (ֆիլմ, 2011)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճանապարհին (այլ կիրառումներ)
Ճանապարհին, 2011 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի համատեղ նկարահանված հայկական գեղարվեստական, պարային, երաժշտական ֆիլմ։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | Խաղարկային երաժշտական |
Թվական | 2011 |
Լեզու | հայերեն` անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Հարություն Ազարյան |
Պրոդյուսեր | բեմադրող նկարիչ` Նաիրա Մուրադյան |
Սցենարի հեղինակ | Հարություն Ազարյան |
Դերակատարներ | Վանուշ Խանամիրյան, Ժենյա Մկրտումյան և Լիլիթ Պիպոյան |
Երաժշտություն | Հայկ Գրիգորյան |
Կինոընկերություն | Հայաստանի ազգային կինոկենտրոն |
Տևողություն | 90 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Շիրակ, Սյունիք։
Հայկը ֆիլմ է նկարահանում հայկական պարի մասին։ Նա սիրահարվում է պարուհիներից մեկին՝ Աստղիկին։ Աստղիկի ընտանիքը դեմ է նրանց միությանը։ Աստղիկի եղբայրը փորձում է ստիպել Հայկին հրաժարվել իր սիրուց։ Քաշքշոցի ժամանակ Աստղիկի եղբայրը պատահաբար սպանվում է։ Սկսվում է երկար ու ձիգ դատավարությունը։ Մեղադրյալի աթոռին Հայկն է։ Կյանքը կանգ է առնում սիրահարների համար։ Անհնարին է թվում սերը։ Բայց ով կարող է չափել անհնարինության սահմանը[1]։
ԴերերումԽմբագրել
- Վանուշ Խանամիրյան
- Երվանդ Մուրադյան
- Լիլիթ Ասատրյան
- Ժենյա Մկրտումյան
- Գնել Ուլիխանյան
- Լիլիթ Պիպոյան