Ճանապարհին (ֆիլմ, 1961)

խորհրդային հեռուստատեսային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ

«Ճանապարհին» (ռուս.՝ «В пути»), խորհրդային հեռուստատեսային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Մերի Անջափարիձեն «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1961 թվականին[1]։

Ճանապարհին
ռուս.՝ В пути
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄերի Անջափարիձե
Սցենարի հեղինակԼյուդմիլա Ուվարովա
ԴերակատարներԷլզա Լեժդեյ, Վսևոլոդ Սանաև և Ելենա Մաքսիմովա
ՕպերատորԷռա Սավելևա
ԵրաժշտությունԲորիս Չայկովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Կրտսեր եղբոր մահից հետո տարեց մարդը իր մոտ է վերցնում իր որբացած զարմուհուն՝ Օլյային։ Տան ճանապարհին նրանք գնացքով գնում են ևս երկու ուղևորների՝ կատվի հետ գնացող ծեր կնոջ և սովխոզի խոհարար Վարվառա Մակեևայի հետ։ Արտաքինից ջանասեր, կոկիկ, աշխատասեր և խելամիտ հորեղբայրը, ինչպես պարզվում է, բարկացկոտ է և անխիղճ, որին զարմուհին պետք է միայն որպես աշխատուժ. նա չի հարգում աղջկա շահերը, սուր դիտողություններ է անում ճանապարհորդներին և, ինչպես պարզվում է, նախկինում գրեթե մտերիմ չի եղել Օլյայի հոր հետ:.. Ֆիլմի ավարտը բաց է մնում։

Դերերում խմբագրել

  • Օլգա Կրասինա – Օլյա
  • Էլզա Լեջդեյ – Վարվառա Մակեևա, սովխոզի խոհարար, ուղեկից կուպեում
  • Վսեվոլոդ Սանաև – ծերունի, Օլյայի հորեղբայրը
  • Ելենա Մաքսիմովա – պառավ կին, ուղեկից կուպեում
  • Մուխամեդ Սոյունխանով – Մուխամեդ, ուղեկցորդ գնացքում (լուսագրերում նշված է որպես Մ․ Սոյունխանով)
  • Վալենտինա Անանինա – սիրահարված ուղևորուհի
  • Իվան Սավկին – ուղեկից, ուղևորուհու սիրելին
  • Նինա Գրեբեշկովա – ուղևորդ տղայի հետ
  • Լեոնիդ ԳայդայՏոլյա, տղայի հետ ուղևորուհու ամուսինը
  • Վլադիմիր Պիցեկ – ուղևոր
  • Ռուսլան Ախմետով – կիթառով ուղևոր, ուսանող (լուսագրերում նշված չէ)
  • Յուրի Դուբրովին – ուսանող ուղևոր (լուսագրերում նշված չէ)
  • Իգոր Յասուլովիչ – ուսանող ուղևոր (լուսագրերում նշված չէ)
  • Օքսանա Գայդայ – Վասյա, Տոլյայի փոքրիկ որդին (լուսագրերում նշված չէ)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմը նկարահանել է Մերի Անջափարիձեն[2]՝ ռեժիսոր Գեորգի Դանելիայի մայրը։
  • Ֆիլմում էպիզոդիկ դերեր են կատարել կինոռեժիսոր Լեոնիդ Գայդայը, նրա կինը՝ դերասանուհի Նինա Գրեբեշկովան և նրանց դուստրը՝ Օքսանան (տղայի դերում)։
  • Այս ֆիլմում տեղի է ունեցել Մուխամեդ Սոյունխանովի դերասանական կինոնորամուտը (հետագայում՝ կինոռեժիսոր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ճանապարհին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ճանապարհին» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել