Ճահուկ (բերդ)
(Վերահղված է Ճահուկի բերդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահուկ (այլ կիրառումներ)
Ճահուկ, հին բերդ պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղից 6-7 կմ հյուսիս-արևմուտք, հատած բուրգի ձև ունեցող բարձրագագաթ լեռան վրա[1]։
Տեղագրություն | ![]() |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | մ.թ.ա. 11-9-րդ դարեր |
Շինանյութ | քար |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Բերդը այժմ ավերված է[1]։
Պատմություն
խմբագրելՃահուկ բերդը կառուցվել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում։ Հայտնի է, որ մ.թ.ա. 9-8-րդ դարերում և հետագա շրջաններում բերդը վերակառուցվել է։ Միջնաբերդը գտնվում է լեռնագագաթի հարմարավետ վայրում։ Պարիսպները քարաշեն են, այժմ ավերված են։ Համալիրի ավերակները գտնվում են միջնաբերդի շուրջը, պարիսպների մոտ և մերձակայքում[1]։