Ճակատագրի դարպասներ (անգլ.՝ Postern of Fate), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը լույս է տեսել 1973 թվականին Մեծ Բրիտանիայի «Collins Crime Club», ինչպես նաև ԱՄՆի «Dodd, Mead and Company» հրատարակչությունում[2]։

Ճակատագրի դարպասներ
անգլ.՝ Postern of Fate և պորտ.՝ Morte Pela Porta das Traseiras[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՆախորդՓղերը կարողանում են հիշել
ՀաջորդPoems?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1973

Սյուժե խմբագրել

Տարեց ամուսիններ Թոմի և Թափենս Բերեսֆորդները անգլիական խաղաղ գյուղում գնում են հին տուն։ Երբ նրանք հավաքում էին հին գրքերը, որոնք նախկին բնակիչներից մնացել էին, Թափենսը գրքերից մեկից գտնում է ծածկագրված նամակ։ Մեկը գրում է, որ ոմն Մերի Ջորդան «սեփական մահով չի մահացել»։ Թափենսը սկսում է հետաքրքրվել այդ ուղերձով։ Նրա խնդրանքով Թոմին սկսում է օգնել նրան, որ գտնի խորհդավոր Մերի Ջորդանի մասին տեղեկություն՝ դիմելով հատուկ ծառայությունների իր բարձրաստիճան ընկերներին։ Ընկերները զգուշացնում են ամուսիններին՝ անցյալը քրքրելու հնարավոր վտանգի մասին։ Միաժամանակ Թափենսը սկսում է ծանոթանալ գյուղի հին բնակիչների հետ՝ փորձելով իմանալ ինչ-որ բան այդ գաղտնիքի մասին։ Պարզվում է, որ այդ գյուղում շատ վաղուց՝ 20-րդ դարի սկզբին, տեղի է ունեցել զինվորական փաստաթղթերի առևտրի հետ կապված սկանդալային պատմություն։ Որպես գերմանական լրտես՝ կասկածվում էր երիտասարդ տնային դաստիարակչուհի Մերի Ջորդանը։ Շուտով նա թունավորվում է աղցանի մեջ ընկած մատնեծաղկի թունավոր տերևներից, ինչը բոլորի կողմից ընդունվել է որպես դժբախտ պատահար։ Հետո նույն գյուղի բնակիչ Ալեքսանդր անունով մի տղա, իմանում է ինչ-որ բաներ, որոնք իրեն ստիպում են թողնել գաղտնի գրություն։ Շուտով նա էլ է սպանվում։ Իրենց ուսումնասիրությունների արդյունքում ամուսինները հասկանում են, որ անցյալի այդ դեպքը ավելին է, քան մի գյուղական միջադեպ, և իրենց ընկերների զգուշացումը պատահական չէր։ Նույնիսկ այսքան տարի անցնելուց հետո էլ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ այս տվյալները հրապարակվեն։ Եվ այդ անձնավորությունը հանուն գաղտնիքը պահելու՝ հետ չի կանգնի նոր սպանություններից։

Գրքում նաև ներկայացվում է ամուսինների կատարած նախկին գործերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. [1]

Արտաքին հղումներ խմբագրել