Տիգրան Ղևոնդյան

հայ ախտաբան-անատոմ
(Վերահղված է Ղևոնդյան Տիգրանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Հակոբի Ղևոնդյան (օգոստոսի 2, 1951(1951-08-02)[1], Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001)։

Տիգրան Ղևոնդյան
Ծնվել էօգոստոսի 2, 1951(1951-08-02)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԴարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունախտաբան-անատոմ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (2001)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Ղևոնդյանը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 2-ին, Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում (այժմ Սյունիքի մարզ)։ 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանական անատոմիայի և ձևաբանության (1991-1992 թվականներին՝ վարիչ), 1980 թվականից, միաժամանակ՝ ֆունկցիոնալ ձևաբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար[2]։

Աշխատանքները վերաբերում են ախտաբանական անատոմիայի, ձևաչափության, ստերեոլոգիայի, տեսական և գործնական բնույթի հիմնախնդիրներին։ Ղևոնդյանի առաջարկած «Քանակական ֆունկցիոնալ անատոմիա» գիտական ուղղությունը նորույթ է կենսաբանական համակարգերի թույլ օղակի բացահայտման, օրգանների փոխպատվաստման բնագավառներում։

Անդամակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ». www.physiol.sci.am. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.