Ղոդս (պարս.՝ قدس, նաև` Շահր-է Ղոդս՝ Ղոդս քաղաք, նախկինում նաև Քարաջ, Քալե Հասան և Քալե-յե Հասան Խան), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, Թեհրան քաղաքից դեպի արևմուտք։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 309 605 մարդ (2016)[1][2]։ Մինչեւ 1989 թվականը պաշտոնապես քաղաքապետություն դառնալն այն կոչվում էր Քալե Հասան։

Քաղաք
Ղոդս
պարս.՝ قدس
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
ՇահրեստանՂոդս
ԲԾՄ1181 մետր
Բնակչություն309 605 մարդ (2016)[1][2]
Պաշտոնական կայքshahrdariqods.ir(պարս.)
Ղոդս (քաղաք) (Իրան)##
Ղոդս (քաղաք) (Իրան)

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 309 609 մարդ, որոնք կազմում էին 94 532 տնտեսություն[3]։ Ղոդսը Թեհրան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է` Թեհրանից, Իսլամշեհրից և Շահրիարից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 89 680[5] 138 278[5] 229 354[6] 283 517[7] 309 609[3]

Բարձրագույն կրթություն խմբագրել

Քաղաքն ունի երեք համալսարան՝ Ազադի իսլամական համալսարանը՝ Շահր-է Ղոդսի մասնաճյուղը, Կիրառական գիտությունների ու տեխնոլոգիայի համալսարանը՝ Շահր-է Ղոդսի մասնաճյուղը եւ Փայամ-է Նուր համալսարանը[8]։

Սպորտ խմբագրել

 
«Շահր-է Ղոդս» մարզադաշտ

Պարսկական «Փայքան Գալֆ Փրո Լիգ» խումբը խաղում է «Շահր-է Ղոդս» մարզադաշտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Tehran» (անգլերեն).
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «قدس». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.