Կարաքիլիսա (Երզնկայի գավառ)
(Վերահղված է Ղարաքիլիսեից)
Կարաքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Կարաքիլիսա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Գարաքիլիսե, Կարաքիլիսե, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրել19-րդ դարի կեսերին գյուղը պատկանում էր Ս. Նիկողայոս վանքի թեմին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 66 տուն թուրք բնակիչ, իսկ 1916 թվականին՝ 50 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու բրուտագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿարաքիլիսան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 50 աշակերտ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 33
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |