Ղարաբաղի շիքյաստա (ադրբ.՝ Qarabağ şikəstəsi), ռիթմիկ ադրբեջանական մուղամներից մեկը[1];

Նոտաներ
Նոտաներ
Ղարաբաղի շիքյաստա

Ադրբեջանական ժողովրդական երաժշտության մեջ կա շիկեսեի երկու տեսակ՝ Քեսմե շիքյաստա և Ղարաբաղի շիքյաստա։ Ղարաբաղի շիքյաստան ի հայտ է եկել 19-րդ դարում որպես մուղամի տեսակ։ Շիքյաստա ժանրը նախ հայտնվեց աշուղ երաժշտության մեջ, այնուհետև ի հայտ եկան տարբեր տեսակներ[2]։

Կատարումներ խմբագրել

Ղարաբաղի և Քեսմե շիքյաստաները հաճախ կատարում են ադրբեջանցի խանենդեների կողմից։ Բացի նրանից, որ շիքյաստան երգել են Ադրբեջանում, այն բավականին հայտնի է եղել Ադրբեջանի սահմաններից դուրս։ Հաշվի առնելով երգի տարածվածությունը ժողովրդի շրջանում՝ մի քանի ադրբեջանցի խանանդեները խորհրդային տարիներին երգեցին շիքյաստան։

Առավել ճանաչվել ու սիրվել են Խան Շուշինսկիի, Սեյիդ Շուշեցիի, Ալիբաբա Մամեդովի, Աբուլֆաթ Ալիևի, Բյուլ-բյուլի, Առիֆ Բաբաևի կատարումները։ Մեր ժամանակներում երգը կենդանի է մնացել մարդկանց հիշողության մեջ Ալիբաբա Մամեդովի, Առիֆ Բաբաևի, Քյոնյուլ Խասիևայի, Ալիմ Գասըմովի, Շովքեթ Ալեքպերովայի կատարումներով։

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гарабағ шикәстәси / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1979. — Т. 3. — С. 48.
  2. Л. В. Карагичева. Музыкальная культура союзных республик. Азербайджанская ССР. — 2. — Государственное музыкальное издательство, 1956. — С. 11. — 100 с.