Ռաֆիկ Ղազարյան

հայ գրադարանագետ, մատենագետ
(Վերահղված է Ղազարյան Ռաֆիկից)

Ռաֆիկ Արշալույսի Ղազարյան (մայիսի 2, 1946(1946-05-02), Սռիգեղ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանագետ, մատենագետ։

Ռաֆիկ Ղազարյան
Ծնվել էմայիսի 2, 1946(1946-05-02) (77 տարեկան)
ԾննդավայրՍռիգեղ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունգրադարանագետ և մատենագետ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Ղազարյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 2-ին Սարիգյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1972 թվականի ավարտել է Երևանի պետական համալսարան։

1971 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ազգային գրադարանում (1995 թվականից՝ փոխտնօրեն)։ 2004 թվականին դարձել է Հայկական գրադարանային ընկերակցության փոխնախագահ։

Լույս են տեսել Ռաֆիկ Ղազարյանի «Գաբրիել Սունդուկյան» (1976), «Եղիշե Չարենց» (համահեղինակ, 1977), «Սայաթ-Նովա» (1987), «Իրականի և ցանկալիի հոլովույթում» (2003), «Կոմիտաս» (2009), «Վահան Տերյան։ Ինչպե՞ս երգեմ հիշատակը քո...»[1] (1985, 2005) գրադարանագիտական, մատենագիտական աշխատությունները։ Կազմել և խմբագրել է «Մտքի թռչող թևերը» (2006)՝ գրքի մասին ասույթների ժողովածուն, կազմել է «Եղիշե Չարենց-80» (1977), «Վահան Թեքեյան-100» (1978) տարեգրությունները։

Պարգևներ խմբագրել

  • ՀԱԳ «Հակոբ Մեղապարտ» մեդալ (2004),
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2004),
  • ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2012)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։